Թեմա - Վարչական վարույթի հարցուման փուլը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Վարչական իրավունք

Էջեր - 6

Գրականության ցանկ
1. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.413:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք, ուսումնական ձեռնարկ, խմբ. Գ. Դանիելյան, Երևան, 2012:
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր վարչական իրավունք, խմբ. Վ. Պողոսյան, Ռ. Ռուբելի, Երևան, 2011:
4. Հարցեր և պատասխաններ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, Եր.: Տիգրան Մեծ, 2015:

Հատված

ՎՀՎՎՕ 20-րդ հոդվածի 1-ին մասում նշվում են վարչական վարույթի երեք փուլերը.
1. հարուցում (հոդված 20, մաս 2),
2. ընթացիկ (գլխավոր) փուլ (հոդված 20, մաս 3),
3. ավարտ (եզրափակիչ փուլ, հոդված 20 մաս 4)։
Վարչական վարույթն սկսվում է որևէ անձի դիմումի (կամ բողոքի) հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ (օրենքի 30-րդ հոդված, մաս 1): Վարույթի սկզբի ժամանակի ճշգրիտ սահմանումը 30-րդ հոդվածի 2-րդ մասում հիմք է հանդիսանում 35-րդ հոդվածում և 46-րդ ու հաջորդ հոդվածներում կարգավորված ժամկետների հաշվարկման համար:
Թե ե՞րբ է անհրաժեշտ դիմում ներկայացնել, օրենքը չի կարգավորում: Այն, թե վարչական մարմինն ինքն արդյո՞ք կարող է նախաձեռնել վարույթի հարուցում, թվում է, թե ըստ 34-րդ հոդվածի բացառապես կախված է վարչական ակտի ընդունմանը լիազորող նորմի առկայությունից: Սակայն երկու դեպքում էլ վարչական մարմինն ազատ չէ որոշում կայացնելիս: Հակառակ դեպքում նա կունենար իշխանական այնպիսի միջոց, որը ի վիճակի կլիներ զգալիորեն սահմանափակել քաղաքացիների իրավունքները: Այդ պատճառով այս հարցերն առաջին հերթին պետք է կարգավորվեն վարչական իրավունքի ոլորտի հատուկ օրենքներով: Եթե դրանցում բացակայում են համապատասխան կարգավորումներ, կամ եթե այդ կարգավորումները բավարար չեն, ապա, իրավական պետության սկզբունքներին համապատասխան, պետք է գործեն հետևյալ կանոնները.
- քաղաքացին միշտ իրավունք ունի, վարչական մարմնին դիմում ներկայացնելով, պահանջել, որպեսզի վերջինս սկսի գործել, հետևաբար, իրավունք ունի պահանջելու հարուցել վարչական վարույթ:
Եթե ՎՀՎՎՕ 31-35-րդ հոդվածների պահանջները պահպանված են, ապա վարչական մարմինը պարտավոր է քննարկել քաղաքացու դիմումը: Հակառակ դեպքում քաղաքացին կարող է պարտավորեցմ ան հայց ներկայացնել վարչական դատարան,
- քաղաքացուն չի կարելի նրա կամքին հակառակ արտոնություններ տալ: Նա ինքը պետք է որոշի, օգտվի՞ նման պետական ծառայություններից, թե ոչ: Այդ պատճառով վարչական մարմինն իրավունք չունի նման վարույթներ հարուցել սեփական նախաձեռնությամբ: Դա չի բացառում, որ վարչական մարմինը կարող է շահագրգիռ քաղաքացիներին տեղեկացնել վարչական մարմնին դիմելու նրանց պոտենցիալ հնարավորության մասին. չէ՞ որ այստեղ խոսքը (դեռևս) ոչ թե վարչական ակտի ընդունման, այլ համապատասխան անձանց կողմից դիմում ներկայացնելու հնարավորության մասին է:

Պատվիրել այս աշխատանքը