Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 10
ՀՀ տարածքում գործող ֆինանսական ինստիտուտների՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անվճարունակության և սնանկության վարույթի առանձնահատկությունները, նշված սուբյեկտներին անվճարունակ և սնանկ ճանաչելու հիմքերն ու կարգը, ֆինանսական առողջացման ձևերն ու եղանակները, ամրագրված են, «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Անվճարունակությունը` բանկի այնպիսի վիճակ է, որի դեպքում նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվների արժեքը և նա ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները: Բանկի նման վիճակը նշանակում է, որ նրա սեփական կապիտալը բացասական մեծություն է:
Համաձայն վերը նշված օրենքի բանկը համարվում է անվճարունակ, եթե առկա են հետևյալ չորս հիմքերը կամ հիմքերից մեկը.
սպառել է իր հիմնական կապիտալի 50 % -ը և ավելին, կամ
ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ
բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր ` Կենտրոնական Բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոմ գնահատականի չափից, կամ
պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է
Կենտրանական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերի համար:
Բանկը իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի կապիտալի կեսից: