Թեմա - Ռեզերվների ստեղծումը և վարկ վերցնելու իրավունքը Արժույթի միջազգային համակարգում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 8

Գրականության ցանկ
1. Հովակիմյան Ա. - Միջազգային տնտեսական հարաբերություններ, 2007թ.
2. Международные экономические организации, И.Н.Герчикова-Москва, 2001

Հատված

ԱՄՀ-ն Հիմնադրվել է 1944 թվականին Բրեթթոն-Վուդսում (ԱՄՆ Նյու-Հեմփշիր նահանգ) անցկացվող Միջազգային արտարժույթա-ֆինանսական գիտաժողովի ընթացքում: ԱՄՀ ստեղծման նպատակն էր միջազգային մակարդակում անդամ-երկրների կողմից ֆինանսական կարգապահության և արտարժութային կայուն փոխարժեքների պահպանումը: Կանոնադրության համաձայն, ԱՄՀ-ն որպես ՄԱԿ-ի անկախ մասնագիտացված հաստատություն, պետք է նպաստի միջազգային արտարժութային համագործակցությանը և միջազգային առևտրի հավասարակշռված աճին, ապահովի իր կազմի մեջ մտնող երկրների արտարժույթի փոխանակման կուրսերի կայունությունը, կարճաժամկետ վարկեր տրամադրի նրանց` վճարային հաշվեկշիռների հավասարեցման համար, աջակցի արտարժութային հաշվարկների բազմակողմ համակարգի կայացմանը: ԱՄՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 1945 թվականի դեկտեմբերի 27-ին` 29 երկրների կողմից ստորագրվելուց հետո, իսկ 1947 թվականի մարտի 1-ից ԱՄՀ-ն սկսեց իր պաշտոնական գործունեությունը: ԱՄՀ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում: Արտարժութային ճգնաժամի կանխման համար ԱՄՀ-ն անդամ-երկրներին տրամադրում է կարճաժամկետ (մինչև 1 տարի) և երկարաժամկետ (3-ից 5 տարի) վարկեր` տարեկան 2-3, 5 տոկոսադրույքի հաշվարկով: ԱՄՀ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 150մլրդ$: ԱՄՀ կապիտալը ձևավորվում է անդամ-պետությունների ավանդներից` համաձայն յուրաքանչյուր երկրի համար հաստատված քվոտայի, որը որոշվում է հաշվի առնելով նրա տնտեսական ներուժը և տեղը համաշխարհային առևտրում: Այսօր ԱՄՀ անդամ են հանդիսանում աշխարհի 184 երկրներ: Հայաստանն ԱՄՀ անդամ է դարձել 1992 թվականի մայիսին:

Պատվիրել այս աշխատանքը