Թեմա - Կազմակերպության անվտանգության քաղաքականությունը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2400 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 12

Հատված

 Կազմակերպության ցանցի ինֆաստրուկտուրան, ծառայությունները և ցանցին միացված համակարգիչներն պարունակում են անձնական և գործնական կարևոր տվյալներ: Եվ քանի որ այդ տվյալները գտնվում են ինտեգրված մի միջավայրում, դրանց վնասումն կարող է բերել լուրջ գործնական և ֆինանսական կորուստների:
Ցանցի անվտանգության վնասումն կարող է բերել հետևյալ պրոբլեմների`
 ցանցի խափանումներ, որոնք թույլ չեն տալիս ինֆորմացիայի հաղորդում, որն իր հետ բերում է կորուստներ
 անհատական կամ բիզնեսի միջոցների սխալ ուղղորդումը կամ կորուստը
 կազմակերպության մտավոր սեփականությունը (հետազոտական գաղափարներ, պատենտներ կամ նախագծեր) կարող են գողանալ և կարող են օգտագործվել մրցակիցների կողմից:
 Պատվիրատուի պայմանագրային տվյալների մանրամասները կարող են դառնալ հայտնի մրցակցներին կամ էլ հասարակությանը, որը կբերի շուկայի նկատմամբ վստահության անկմանը:
 Նշված կետերից յուրաքանչյուրը կարող են շատ լուրջ վնասներ պատճառեն, նույնիսկ կարող են բերել կազմակերպության լուծարմանը: Նշված պրոբլեմներից խուսափելու համար մշակվել են անվտանգության ապահովման միջոցներ:
Այդ միջոցները բաժանվում են երկու տիպի`
 ցանցի ինֆրաստրուկտուրայի անվտանգության
 պարունակության անվտանգություն
 Ցանցի իֆրաստրուկտուրայի անվտանգությունն իր մեջ ներառում է այն ֆիզիկական սարքերի անվտանգության ապահովումն, որոնց միջոցով ապահովվում է միացումը ցանցին և որոնցում արգելվում է կողմնակի, մուտքի իրավունք չունեցող անձանց մուտքը դեպի տվյալ սարքի կառավարման ծրագրային ապահովում:
Պարունակության անվտանգությունը վերաբերվում է հաղորդվող փաթեթներում պարունակվող ինֆորմացիային և այն ինֆորմացիային, որը պահպանվում է ցանցին միացած սարքերում: Երբ ինֆորմացիան հաղորդվում է ինտերնետով կամ այլ ցանցով, հաղորդմանը մասնակցող սարքերին հայտնի չէ հաղորդվող փաթեթներում գտնվող ամբողջ ինֆորմացիան: Վերջինիս շնորհիվ էլ ապահովվում է պարունակության անվտանգությունը, սակայն իրականում պարունակության անվտանգությունն ապահովվում է հատուկ նախատեսված արձանագրությունների շնորհիվ: Այդ արձանագրությունների կողմից են կառավարվում այն գործընթացներն, որոնք վերաբերում են ֆորմատավորմանը, հասցեավորմանը և առաքմանը:

Պատվիրել այս աշխատանքը