Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 10
Շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց էական փոփողությունների է ենթարկվել բանկերի կողմից ներգրավված միջոցների կառուցվածքը, որը պայմանավորված է ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ներգրավաման նոր`ոչ ավանդական եղանակների կիրառմամբ: Միջազգային բանկային պրակտիկայում բոլոր ներգրավվաց միջոցները ըստ դրանց ներգրավման եղանակների լինում են.
• ավանդների
• ոչ ավանդային տեսքով ներգրավված միջոցների
Ավանդների և դեպոզիտների ներգրավումն այն հիմքն է, որի հաշվին բանկերը գործում և զարգանում են: Ավանդները համարվում են հաշվեկշռի հատուկ հոդված, ինչը ակնհայտ է դարձնում բանկային գործունեության՝ մյուս բիզնեսներից տարբերությունը: Ավանդը խնայողությունները անվտանգ և եկամտաբեր պահելու ֆինանսական գործիք է: Ներդրում կամ ավանդը տերմին է, որը մի քանի մոտ իմաստներ է ներկայացնում ձեռներեցության կառավարման, ֆինանսական գիտության և տնտեսագիտության մեջ, որոնք կապված են դրամային տնտեսման կամ սպառման հետաձգման հետ:
Ըստ տնտեսական բովանդակության` ավանդները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
• ցպահանջ ավանդներ
• ժամկետային ավանդներ
• խնայողական հաշիվներ
• արժեթղթեր
Ավանդները կարելի է դասակարգել նաև այլ հայտանիշներով` ըստ ժամկետայնության, ըստ ավանդատուների տեսակների, ըստ ռեզիդենտության, ըստ միջոցների ներդրման և հանելու, տոկոսադրույքների վճարման պայմանների, ըստ արժույթների, ակտիվային գործառնությունների գծով արտոնությունների ստացման իրավունքի և այլն: