Թեմա - ԱՄՀ և Համաշխարհային բանկի նմանություններն ու տարբերությունները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 9

Գրականության ցանկ
1. Հովակիմյան Ա. - Միջազգային տնտեսական հարաբերություններ, 2007թ.
2. Международные экономические организации, И.Н.Герчикова-Москва, 2001.

Հատված

Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունները տնտեսական կազմակերպություններ են` ստեղծված միջպետական համաձայնագրերի հիման վրա արժութային և ֆինանսավարկային հարաբերությունների կարգավորման նպատակով: Դրանց են վերաբերում`
• Արժույթի միջազգային հիմնադրամ,
• Համաշխարհային բանկի խումբը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ), Միջազգային զարգացման ընկերակցությունը (ՄԶԸ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը (ՆԵԲԳ) և Ինվեստիցիոն վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը,
• Միջազգային հաշվարկների բանկ,
• Տնտեսական համագործակցության միջազգային բանկ,
• Միջազգային ինվեստիցիոն բանկ:
Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկի գործունեությունները ունեն որոշակի նմանություններ և տարբերություններ: Այժմ փորձենք ներկայացնել դրանք:
Միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունները ստեղծվում են անդամ-երկրների ֆինանսական ռեսուրսների միավորման ճանապարհով` համաշխարհային տնտեսության զարգացման ոլորտում որոշակի խնդիրներ լուծելու համար: Այդպիսի խնդիրներ կրող են լինել.
- Գործառնություններ միջազգային արժութային և ֆոնդային շուկաներում` համաշխարհային տնտեսության կայունացման և կարգավորման, միջազգային առևտրի աջակցման և խթանման նպատակով,
- Միջպետական վարկեր` վարկեր պետական ծրագրերի իրագործման և բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար, միջազգային նախագծերի բնագավառում ներդրումային գործունեություն իրականացնելու նպատակով,
- Ներդրումային գործունեություն, որոնց իրագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ միջազգային բիզնեսի վրա,
- Բարեգործություն (միջազգային օգնության ծրագրերի ֆինանսավորում) և ֆունդամենտալ գիտական հետազոտությունների ֆինանսավորում:

Պատվիրել այս աշխատանքը