Թեմա - Սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները առողջապահության ոլորտում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1000 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 5

Հատված

Սոցիալական աշխատանքը առողջապահության ոլորտում զբաղվում է հասարակության առողջության խնդիրներով: Իսկ ինչ է իրենից ներկայացնում հասարակության առողջությունը: Փորձագետները գտնում են, որ դա լայն ու ընդգրկուն հասկացություն է: Հետազոտողներից շատերը այն համարում են վիճակագրական կատեգորիա: Հասարակության առողջությունը բնութագրվում է մի խումբ ցուցանիշներով, որոնք զուգակցված են և համալիր ներգործություն ունեն բնակչության առողջության վրա: Դրանց մեջ են մտնում՝
• Ժողովրդագրական ցուցանիշները – ծնելիություն, մահացություն, մանկական մահացություն, կյանքի միջին տևողություն, երկարակեցություն:
• Ֆիզիկական զարգացման ցուցանիշները:
• Հիվանդության ու հաշմանդամության ցուցանիշները:
Այս ցուցանիշներն ուղղակիորեն կախված են բնակչության կենսամակարդակից, կենցաղից, շրջակա միջավայրից, բնակարանի սանիտարահիգիենիկ վիճակից և մի շարք այլ գործոններից:
Սոցիալական աշխատողը առողջապահության ոլորտում միջնորդի դեր է կատարում բնակչության տարբեր սոցիալական խմբերի ու բժշկական հաստատություններում աշխատող բուժ.անձնակազմի միջև: Հատկապես խոցելի խմբերի դեպքում, որի անդամները պարբերաբար անվճար դեղորայք են ստանում պոլիկլինիկաներից ու հիվանդանոցներից, և, բնականաբար, ժամանակ առ ժամանակ հանդիպում են դժվարությունների, սոցիալական աշխատողներն անփոխարինելի դեր են կատարում:
Մենք ուսումնասիրություն կատարեցինք առողջապահության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններից մի քանիսի մոտ և հասկացանք, որ սոցիալական աշխատանքը ՀՀ-ում դեռ նոր զարգացող ոլորտ է, բայց այն արդեն ունի կայուն հիմք: Առողջապահության բնագավառում մեծ է Առաքելություն Հայաստան ԲԳՀ-ի փորձագետների դերը: Նրանք տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում կատարում են տարբեր սոցիալական խմբերի սպասարկում, այդ թվում՝ անվճար բժշկական ծառայությունների տրամադրում: Առաքելություն Հայաստան ԲԳՀ-ն ամբողջ ՀՀ-ի տարածքում ունի անվճար բարեգործական ճաշարաններ միայնակ տարեցների, բազմանդամ ընտանիքների ու անապահով ընտանիքների երեխաների համար: Այդ ճաշարանների տարածքում գործում է նաև ամենօրյա բուժ.կետ, որն օգնում է շահառուներին առաջին բուժ, օգնության հարցում և հարկ եղած դեպքում ուղղորդում է առողջապահական հաստատություններ: Հատկապես տարեց շահառուների համար ԲԳՀ-ի սոցիալական աշխատողների դերն անգնահատելի է, քանի որ վերջիններս, զրկված լինելով հարազատի աջակցությունից ու խնամքից, չեն կարողանում անգամ չափել զարկերակային ճնշումը: Իսկ ճնշման տատանումները տարեցների մոտ ամենօրյա երևույթ է:

Պատվիրել այս աշխատանքը