Թեմա - Սահմանադրական արդարադատությունը սահմանադրական վերահսկողության համակարգում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Սահմանադրական իրավունք

Էջեր - 7

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426:
2. Գ. Գ. Հարությունյան Սահմանադրական Վերահսկողություն 2002թ.
3. Ն. Այվազյան ՀՀ Սահմանադրական իրավունք 2005թ

Հատված

Սահմանադրական վերահսկողությունը դա մի համակարգ է, որի գլխավոր առաքելությունն է ապահովել Սահմանադրության գերակայությունն ու կայունությունը, պահպանել իշխանությունների տարանջատման սահմանադրական հաշվեկշիռը և երաշխավորել սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Սահմանադրության` Հիմնական օրենքի գերակայության ապահովումը հենց հանդիսանում է իրավական պետության գլխավոր բնութագրիչներից մեկը:
Տարբերում են սահմանադրական վերահսկողություն և հսկողություն կատեգորիաները, վերջինս կրում է պասիվ բնույթ (ուշադրություն հրավիրելու, առաջարկություն անելու ձևով): Սահմանադրական վերահսկողություն և հսկողություն իրականացնող սուբյեկտների ցանկը բավականին ընդարձակ է, սակայն դրանց զգալի մասը սահմանադրորեն կամ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրավական ակտերի նկատմամբ իրականացնում են ոչ թե վերահսկողական այլ հսկողական գործառույթ:
Սահմանադրական վերահսկողությունը չի սահմանափակվում միայն դատական վերահսկողության շրջանակներում, պետք է այստեղ նկատի առնել նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների գործառնական դերը, բարոյական, ազգային ու հոգևոր արժեքների պահպանման ավանդույթն ու կարգը: Սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների թվում են ոչ միայն սահմանադրական և այլ դատարանները, այլև ժողովուրդը, երկրի նախագահը, օրենսդիր մարմինը, կառավարությունը:
Սահմանադրական արդարադատությունը դա դատական սահմանադրական վերահսկողության ինքնուրույն, մասնագիտացված ու ամբողջական համակարգ է, որը դատական սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության միջոցով ապահովում է Սահմանադրության գերակայության ու կայունության պահպանումը, բացահայտում, գնահատում և վերականգնում է խախտված սահմանադրական հավասարակշռությունը, երաշխավորում է մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնական ազատությունների սահմանադրական պաշտպանությունը:
Սահմանադրական արդարադատությունը հասարակության կայուն ու դինամիկ զարգացմանը հաղորդում է մի նոր որակ, էապես նոր աստիճանի է բարձրացնում սահմանադրական լիազորությունների հաշվեկշռի պահպանման, հակակշիռների ու զսպումների գործադրման, քաղաքական առճակատումների հաղթահարման, հասարակական համաձայնության մթնոլորտի արմատավորման խնդիրների լուծումը:
Սահմանադրական արդարադատության առարկա են դառնում նորմատիվ իրավական ակտերն ու պետական իշխանության մարմինների գործողությունները, գնահատվում է դրանց համապատասխանությունը երկրի Հիմնական օրենքին և ապահովվում է այդ ակտերի և գործողությունների սահմանադրականությունը: Սա սահմանադրական արդարադատության էությունն է:
Սահմանադրական արդարադատությունն իրականացվում է դատական սահմանադրական արդարադատության միջոցով` հիմք ունենալով սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատավարության իրավունքի համակարգը:

Պատվիրել այս աշխատանքը