Թեմա - ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորությունները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Սահմանադրական իրավունք

Էջեր - 7

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
3. ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, խմբ. Գ. Հարությունյան, Ա. Վաղարշյան, Երևան, 2010:
4. ՀՀ Սահմանադրական իրավունք, խմբ. Ն. Այվազյան, Երևան, 2008:

Հատված

Սահմանադրական դատարանի լիազորությունները, որպես կանոն, ամրագրվում են Սահմանադրությամբ: Այդ լիազորությունները պայմա¬նականորեն կարելի է բաժանել երկու խմբի, ա) հիմնական կամ բնորոշ լիազորություններ և բ) լրացուցիչ կամ ածանցյալ լիազորություններ:
Հիմնական լազորությունների կարգին կարելի է դասել նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշումը, սահմանադրության դրույթ¬ների պաշտոնական մեկնաբանումը, լիազորությունների հարցով իշխա¬նության տարբեր մարմինների միջև ծագած վեճերի լուծումը, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությունը:
Ածանցյալ լիազորությունների թվին են դասվում ընտրությունների նկատմամբ վերահսկողությունը, տարբեր հարցերի առնչությամբ եզրա¬կացություններ տալը, կուսակցությունների գործունեության վերաբերյալ հարցերի քննությունը և այլն:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի լիազորություններն ամբողջությամբ ամրագրված են Սահմանադրութ¬յան 100 հոդվածում: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության նշված հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.
3.1) լուծում է Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.
5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.
7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
8) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին.
9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Պատվիրել այս աշխատանքը