Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Սահմանադրական իրավունք
Էջեր - 7
2. Զինվորական ծառայության անցնելու մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2002.07.19/26(201) Հոդ.614, ՀՕ-380-Ն:
3. ՀՀ Սահմանադրական իրավունք, Ն. Ա. Այվազյան, Երևան 2008, էջ 345:
ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն, Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության: Սահմանադրական այս իրավական նորմն կարևոր նշանակություն ունի ՀՀ զինվորական ծառայաության կազմակերպման և իրականացման համար: Պարտադիր զինվորական ծառայության են անցնում ՀՀ արական սեռի 18-27 քաղաքացիները: Զինվորական ծառայությունը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով: Պահեստազորում հաշվառվում են այն ՀՀ քաղաքացիներն որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայությունը, սակայն մինչև օրենքով սահմանաված տարիքի հասնելն հաշվառվում են պահեստազորում: Պահեստազորում են հաշվառվում նաև սպայական անձնակազմն: Պահեստազորում հաշվառման կարգն ու պայմաններն կարգավորվում են ՀՀ-ն օրենսդրությամբ: Պահեստազորի շարքային և սպայական անձնակազմի իրավական կարգավիճակն կապված զինվորական ծառայության հետ կարգավորվում է ՀՀ-ն զինվորական ծառայության մասին օրենսդրությունով: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության (շարքային կազմի զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով), ներքին գործերի, հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ պետական լիազոր մարմիններ) համակարգերում զինվորական ծառայություն անցնելու կարգը, զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, տեղափոխելու և գործուղելու, որակավորելու, զինվորական կոչում շնորհելու, դրանից զրկելու և վերականգնելու, արձակուրդ տրամադրելու, ծառայությունից արձակելու հետ կապված հարաբերությունները: Ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայություն անցնելու առանձնահատկություն-ները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով: Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է: