Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 7
2. Абраменкова В. В., Социальная психология детства: развитие отношений ребенка в детской субкультуре, Москва, Воронеж, 2000:
3. Выготский Л. С., Психология, М., 2002:
Հանցավոր դիրքորոշումները դասակարգվում են հետևյալ փուլերի՝
1. բացասական հուզական դիրքորոշում,
2. նեգատիվ դիրքորոշում,
3. նախաքրեածին դիրքորոշում,
4. քրեածին դիրքորոշում,
5. հանցածին դիրքորոշում:
Հանցավոր դիրորոշումները ձևավորվում են սոցիալական միջավայրի, մասնավորապես ընտանիքի ազդեցության հետևան¬ քով: Հատկապես ընտանիքի ազգային մենթալիտետի, ապրելակերպի մեջ կենտրոնական տեղ է հատկացվում հատկապես ընտանիքին: Անձնավորության ներդաշնակ զարգացման համար ուղղակի անհրաժեշտ է ընտանիք՝ լիարժեք, համերաշխ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հույժ վտանգավոր հանցագործների 2 0 %-ը մեծացել են առանց ընտանիքի, ծնողների, իսկ մոտ 70%-ը՝ անբարենպաստ ընտանիքներում: Անբարենպաստ ընտանիքները դասակարգում ենք հետևյալ խմբերի՝
1. պայմանականորեն բարենպաստ ընտանիքներ,
2. պաշտոնական «սառը» հարաբերություններով ընտանիքներ,
3. կոնֆլիկտածին և քրեածին հարաբերություններով ընտանիքներ,
4. քրեածին հոգեբանական մթնոլորտով ու հարաբերություններով ընտանիքներ,
5. սոցիալապես ոչ լիարժեք ընտանիքներ:
Հանցագործ անծի կաևորագույն բնորոշիչ հատկանիշներից մեկն էլ հան¬ցավոր արարքի կատարման հոգեբանական ընդունումն է՝ որպես նպատակին հասնելու միջոց (հոգեբնական ընկալունակությունը): Չէ որ ամեն անձնավո¬րություն չէ, որ նպատակին հասնելու համար հանցագործություն է կատարում: Նշենք, որ սո¬ցի¬ա¬լա¬կան բնա¬գավառում խոշոր հակաքրեածին նշա¬նակություն ունեն այն միջոցառումները, որոնք ուղ¬ղ¬ված են վերաց¬նե¬լու հասա¬րա¬կու¬թյան կտրուկ սոցիալական շերտավորումը, պաշտպանելու աղքատ խա¬վին՝ ամրա¬պն¬դելու կա¬ցու-թյունը, ապահովելու անհրաժեշտ պայմաններ անձի սոցի¬ա¬լա¬կա¬նացման հա¬մար, սահմանափակելու գործազրկության բացասական հետևանքները, կր¬ճատելու և կան¬խելու բնակչության սոցիալական միգրացիան: Ինչ վերաբերվում է կյան¬քի հոգեկան բնագավառին, ապա բարոյականությունը միշտ հակադրվում է հան¬ցա¬վո¬րությանը: Եթե հա¬սար¬կու¬թյունն ամբողջությամբ, պե¬տու¬թյունը, նրա կառույցները, ինչ¬պես և առանձին մարդիկ ղե¬կա¬վար¬վում են բարու և արդարության գաղա¬փա¬րով, ապ¬րում են բարո¬յա¬կա¬նու¬թյան օրենք¬նե¬րով, ապա նրանք կարող են հաջողությամբ հա¬կա¬դրվել քրեածին գործ¬ըն¬թացներին և մյուս բացասա¬կան երևույթներին: Ընդհանուր կանխարգելումը գործում է նաև իրավական բնագավառում, դա օրինակ՝ վե¬րա¬բերվում է օրենսդրության կատարելագործմանը, որն ուղղակիորեն նպա¬տա¬կա¬ուղ¬ղ¬ված չի հանցա¬վո¬րու¬թյան կանխարգելմանը, այլ նրա առարկան հասարակական հա¬րա¬բե¬¬րությունների իրավական կար¬գավորումն է, այդ թվում աշխատանքային, ընտանե¬ա¬կան և այլ հարաբերություններ, եթե իհար¬կե դրանք կարգավորված չեն նորմատիվային կար¬գով, ապա կարող են ունենալ քրեածին դեր: Այսպիսով, ընդհանուր սոցիալական կան¬խարգելման միջոցառումներն ունեն բավականին լայն շրջանակ և դրանք գործ¬նա¬կա¬նում ազդում են հանցավորության բոլոր տեսակների, խմբերի, տարատեսակների, պատ¬ճառների, պայմանների և մյուս դետերմինանտների վրա: Բացի այդ ընդհանուր սո¬ցի¬¬ալական կանխարգելման միջոցառումներն ուղղված են վերացնելու հասարակության կյանքում մյուս բացասական երևույթները: