Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Մշակույթ
Էջեր - 6
2. Հարությունյան Ս., Անբերդ, Երևան, 1978:
3. Токарский Н. М., Архитектура Армении IV-XIV вв., Ереван, 1961.
Ամբերդը միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից է: Այն կառուցվել է պատմական Հայաստանի Արագածոտն գավառում՝ Արագածի հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Այն դիրք է գրավում Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում՝ Կամսարականների օրոք։ X դարում այն պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։