Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1000 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 5
Պանիրը բարձր սննդային արժանիքներով օժտված կաթնամթերք է, որն առանձնանում է տեսականու, անվանացանկի և համային առանձնահատկությունների բազմազանությամբ: Այն պահանջարկ է վայելում հասարակության գրեթե բոլոր խավերի շրջանում՝ անկախ տարիքից, և կարելի է սպառել ցանկացած առիթով: ՀՀ կառավարության հաստատած «Պաշտոնական նվազագույն պարենային զամբյուղի» կառուցվածքում մեկ շնչի հաշվով պանրի բաժինը կազմում է տարեկան 4.5 կգ: Ըստ համընդհանուր ընդունված չափանիշերի՝ մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար խորհուրդ է տրվում տարեկան օգտագործել 6.5 կգ պանիր: Կարելի է արձանագրել, որ ՀՀ-ում մեկ շնչի հաշվով պանրի սպառումը գերազանցում է ինչպես պաշտոնական պարենային զամբյուղի, այնպես էլ համընդհանուր ընդունված՝ պանրի օպտիմալ օգտագործման քանակը: Այսպիսով, Հայաստանը կարելի է դիտարկել որպես պանիր սպառող երկիր: 2016թ. ՀՀ-ում մեկ շնչի հաշվով սպառվել է մոտ 7.8 կգ պանիր՝ ի համեմատություն ՌԴ-ի, որտեղ սպառվել է միայն 3.5 կգ, ու եվրոպական այնպիսի երկրների, որոնք ավանդաբար դասվում են պանիր սպառող երկրների շարքին՝ Բուլղարիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի, որտեղ համապատասխանաբար սպառվել է 4.8 կգ, 12.4 կգ և ավելի քան 24 կգ պանիր: