Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2800 դրամ
Առարկա - Միջազգային հարաբերություններ
Էջեր - 14
Աշխարհաքաղաքական զարգացումների բարդ կիզակետում անկախացումից ի վեր ազգային շահերի հիմքով իր քաղաքականությունն է ձգտում կերտել Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը վերստին անկախություն ձեռք բերեց 1991թ. և սկսեց ինքնուրույն պետականություն կառուցել՝ իր բոլոր ատրիբուտներով և առանձնահատկություններով, այդ թվում՝ սեփական արտաքին քաղաքականությամբ։ Ցանկացած պետության արտաքին քաղաքականություն ոչ միայն այս կամ այն կոնկրետ քայլերի կամ դիվանագետների ու քաղաքական գործիչների գործողությունների, այլ նաև տվյալ երկրի ազգային շահերի իրագործմանն ու պաշտպանությանն ուղղված գիտակցված (երբեմն՝ ոչ լրիվ) երկարատև նպատակների, ծրագրերի կամ մոտեցումների արդյունք է։ Մի խոսքով՝ արտաքին քաղաքականության իրականացումը ենթադրում է նաև որոշակի դոկտրինների կամ հայեցակարգերի առկայություն։ Շատ դեպքերում այդ հայեցակարգերը ձևավորվում են որպես առանձին փաստաթղթեր (ազգային անվտանգության ռազմավարություններ կամ հայեցակարգեր, արտաքին քաղաքական դոկտրիններ և այլն), վավերացվում են խորհրդարանների կամ պետությունների ղեկավարների կողմից։ Որոշ դեպքերում (հատկապես այն երկրներում, որոնք պետականության հարուստ փորձ չունեն) դրանք կարող են լինել այդ պետությունների արտաքին և պաշտպանական քաղաքականության անցկացման և իրականացման ոչ պաշտոնական կամ «թղթի վրաե չամրագրված հայեցակարգային հիմքեր և մոդելներ։
Հայաստանի Հանրապետությունն այս առումով բացառություն չէ։ Թեև վերջին տարիներին ընդունվել և պաշտոնապես հաստատվել են տվյալ ոլորտի շատ փաստաթղթեր (Ազգային անվտանգության ռազմավարությունը, Ռազմական դոկտրինը և այլն), սակայն Երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային հիմքերը սկիզբ են առնում մոտավորապես 1991թ-ից, իսկ դրա որոշ տարրեր, ասենք՝ «ղարաբաղյան» կամ «թուրքական» վեկտորների գաղափարաբանական և պատմական հիմքերը, սկիզբ են առնում գուցեև ավելի վաղ շրջանից։ Խոսքը, առնվազն, վերաբերում է խորհրդային իշխանության գոյության վերջին տարիներին, այսինքն՝ 1980-90-ական թթ. սահմանագծին, երբ Հայաստանը դեռ անկախություն ձեռք չէր բերել, բայց երկրի ձևավորվող նոր քաղաքական ընտրանու գործողություններում և տեսական պատկերացումներում արդեն նկատվում էին երկրի արտաքին քաղաքականության վարման և տարածաշրջանի մերձավոր հարևանների հետ հարաբերությունների հաստատման ապագա հայեցակարգային մոտեցումների ուրվագծերը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում մեր քաղաքականությանը, ապա նախ նշենք, այն շարունակելու է գտնվել համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բեկման տիրույթում և մնալ կոնֆլիկտոգեն՝ այստեղ առկա չկարգավորված հակամարտություններով պայմանավորված:
Հարավային Կովկասին բնորոշ իրողություններից է նաև այն, որ այստեղի պետությունները որդեգրել են տրամագծորեն տարբեր անվտանգային քաղաքականություն և դաշինքներին ու ուժային կենտրոններին հարելու դիրքորոշումներ: