Թեմա - Ներառական կրթության առանձնահատկությունները Ուկրաինայում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 600 դրամ

Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն

Էջեր - 3

Հատված

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների թիվը տարեցտարի աճում է Ուկրաինայում: Այժմ երկրում ապրում է մինչև 18 տարեկան ավելի քան 165000 հատուկ կարիք ունեցող երեխա: Դրա համար էլ հատուկ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու և նրանց նորմալ կրթությունն ապահովելու համար հասարակական կազմակերպությունները կառավարության և ուսումնական հաստատությունների հետ մեկտեղ դեռ 10 տարի առաջ մշակել են փորձնական ծրագիր, որը կնպաստեր ներառական կրթության զարգացմանը Ուկրաինայում:
Սկզբում հանրակրթական դպրոցներ ընդունեցին հատուկ կարիքներ ունեցող 22 երեխաների: Այսօր արդեն ներառական կրթությամբ դպրոցների թիվը զգալիորեն աճել է: Միայն Լվովում գործում է 80 ներառական դպրոց: Նման դպրոցներ հաճախող երեխաների մեջ կան հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող, մտավոր, սենսորային և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաներ:
Ներառական կրթության առանձնահատկությունները կայանում են նրանում, որ դրանք ապահովում են հատուկ պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Ուկրաինայի օրենսդրությունը կարևորում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը ներառական դպրոցներում իրականացնելը, քանի որ՝
• Մարդու արժեքը կախված չէ նրա կարողություններից և հաջողություններից,
• Յուրաքանչյուր մարդ ընդունակ է զգալ և մտածել,
• Յուրաքանչյուր մարդ հաղորդակցման և լսելի լինելու իրավունք ունի,
• Բոլոր մարդիկ ունեն մեկմեկու կարիքը:

Պատվիրել այս աշխատանքը