Թեմա - Պետական կառավարման արդյունավետության չափանիշները ազգային և միջագային մակարդակներում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Մենենջմենթ

Էջեր - 6

Հատված

Կառավարման արդյունավետության գնահատումն անհրաժեշտ է պետական քաղաքականության նպատակամղվածությունն ապահովելու համար: Երկրի զարգացման տարբեր ոլորտներում (առողջապահություն, կրթություն, էներգետիկա և այլն) իրականացվող ծրագրերը հաճախ հիմնվում են միջազգայնորեն ընդունված օբյեկտիվ ցուցանիշների վրա: Օրինակ՝ մանկական մահացությունը և կյանքի տևողությունը` առողջապահության ոլորտում, գրագիտության մակարդակը և ընդգրկվածությունը հանրակրթական համակարգում` կրթության ոլորտում, արտաքին ուղղակի ներդրումները` տնտեսական ոլորտում և այլն: Արդյունավետության գնահատման առկա մեթոդները հիմնականում խարսխված են կառավարման համակարգի թիրախ ոլորտների մասնակի արդյունավետության տնտեսգիտական` Արդյունք/Ծախս հարաբերությամբ բնորոշվող մոդելի վրա:
Այսինքն, զուտ տնտեսագիտական տրամաբանությամբ, տնտեսական արդյունավետությունը բնութագրում է տնտեսական գործունեության արդյունքների և դրանց հասնելու համար կատարված ծախսերի հարաբերությունը: Կախված արդյունքների և ծախսերի թիրախային ընդգրկումից, այն կարող է արտահայտվել արդյունավետության մասնակի կամ ընդհանրական ցուցանիշներով: Այսպիսով, արդյունավետության ընդհանուր չափանիշը կոնկրետանում և լրացվում է հասարակական կյանքի առանձին ոլորտների կառավարման արդյունավետությունը բնորոշելու համար կիրառվող յուրահատուկ չափանիշներով: Եթե տնտեսության մեջ արդյունավետության մասնակի ցուցանիշերը սովորաբար արտահայտում են առանձին որևէ ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը (հիմնական միջոցների, նյութերի, էներգիայի և այլն), ապա պետական կառավարման արդյունավետության մասնակի ցուցանիշերը ընդգըրկում են կառավարման ոլորտային քաղաքականություններով պայմանավորված ծախսերի և ձեռքբերված արդյունքների հարաբերակցությունը:
Այսինքն՝ պետության արդյունավետությունը, այս դեպքում, դիտարկվում է նպատակադրումների և պետության ներուժի համադրմամբ: Հարկ է նշել, որ պետական կառավարման արդյունավետության գնահատման համար տնտեսագիտական մոդելը ոչ միշտ է կիրառելի: Օրինակ՝ միջգերատեսչական կապի անվտանգության համակարգի կառուցման դեպքում կարող է պարզվել, որ արտերկրյա անվտանգության համակարգի տեղադրումն ավելի քիչ ծախսատար է սեփական միջոցներով նմանօրինակ համակարգ կառուցելու համեմատությամբ: Չնայած տնտեսագիտական առումով մասնակի արդյունավետությունը այս դեպքում կլինի բարձր, սակայն նպատակադրման տեսանկյունից անվտանգության համակարգը կլինի խոցելի, հետևաբար և աննպատակահարմար: Կառավարման ցանկացած խնդիր անհրաժեշտաբար ենթադրում է` ա) նպատակի վեկտորի ընտրություն, բ) կառավարվող օբյեկտի պարամետրերի ճանաչողություն, գ) դրանց գերակայությունների պարզաբանում և կառավարման ենթակա պարամետրերի ու նրանց էտալոնային արժեքների ընտրություն, դ) կառավարման ալգորիթմի և միջոցների ընտրություն: Սրանցից յուրաքանչյուրի սխալ ընտրությունը կամ բացակայությունը խնդիրը դարձնում է անլուծելի և համակարգը գնում է դեպի աբսուրդ:

Պատվիրել այս աշխատանքը