Թեմա - Ինքնասպանության դրսևորումը հայ գրականությունում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 7

Հատված

Պատմվածքում Շահնուրը շարունակում է «Նահանջ առանց երգի» վեպի թեման` բացահայտելով նահանջի նոր դրսևորումներ ու մարդկանց խեղված պատմվածքներ: Կոտորածից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերը պետք է հարմարվեին կյանքի նոր պայմաններին: Պատմվածքի հերոսը` Նորայր Կարապետյանը, իր տեղը չի կարողանում գտնել նոր երկրում: Նա հայտնում է, որ իր արարքի պատճառները անձնական են., Պատճառները բոլորովին անձնական են: Որոշումս անդրդվելի է: չեմ ուզեր ապրիլ: Չեմ կրնարե:
Սոցիալական անապահով վիճակը Նորայր Կարապետյանին մղում է ինքնասպանության: Հյուրանոցի տիրոջն ուղղված նամակում նա նշում է, որ որևէ մեկի պարտք չէ, իսկ սենյակում ունեցած իրերը կտակում է իր հայրենակցին` Եպրաքսյա հանըմին, որին հանդիպել էր մետրոյում: Ինքնասպանությամբ նա ցույց է տալիս, որ հեռանում է իրեն խորթ ու անհարազատ միջավայրից: Հասարակությունն ու միջավայրը դառնում են նրա ինքնասպանության պատճառը: Նորայր Կարապետյանը չի հանձնվում հոգեպես, կործանվում է ֆիզիկապես, ինչպես Շահնուրի վեպի հերոս Լոխումը: Հայ մոր մտատանջությունից զգացված` Նորայր Կարապետյանը մտորում է` աշխարհի վրա դեռ մարդ կա: և միայն այդ նախադասությունը բավական է` պատկերացնելու համար նրա ընկճվածությունն ու հիասթափությունը միաջավայրից: Ոչ մի բառ չկա ինքնասպանության դրդապատճառի մասին, բայց պարզ է, որ կյանքի դաժան ճանապարհներին միայնակ մնացած մարդը որոշում է մեռնել`, խիղճը հանգիստ, ապահով, որ հետևից չեն անիծելուե:
Նորայր Կարապետյանը չի կարողանում ձուլվել օտար միջավայրին, չի կարող դառնալ իրեն խորթ միջավայրի մի մասնիկը:

Պատվիրել այս աշխատանքը