Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Հայ գրականություն
Էջեր - 7
Դերենիկ Դեմիրճյանը ռեալիստ է, հոգեբանական անալիզի մեծ վարպետ, փիլիսոփա, գիտնական և հրապարակախոս: Գրել է բանաստեղծություններ, նախահեղափոխական և հեղափոխական ժամանակաշրջանի պատմվածքներ, պատմական գործեր և վիպակներ: Նրա պատմական գործերն են «Լենկ Թեմուրը», «Գիրք ծաղկանցը», «Երկիր հայրենին», «Վարդանանքը» և «Մեսրոպ Մաշտոց» անավարտ պատմավեպը:
Դեմիրճյանն այն գրողներից է, որոնք անվերապահորեն ընդունեցին Հայաստանում սովետական կարգերի հաստատումը` լծվելով նոր կյանքի ու մշակույթի ստեղծման դժվարին գործին: Ու թեև քննադատությունը երկար ժամանակ նրան վերապահում էր լոկ ուղեկցի դեր, սակայն, Դեմիրճյանը սովետահայ արձակի ու դրամատուրգիայի սկզբնավորողներից է: Ավելին` նա միշտ էլ եղել է գրական կյանքի առաջին բնագծում և առաջիններից մեկն է, որ արձագանքել է ժամանակի հասունացած խնդիրներին:
Բավական է ասել, որ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը» սկզբնավորեց պատմական այնպիսի ըմբռնման, որին հետագայում հաջողությամբ ձեռնամուխ եղան Վ. Խեչումյանը, Ս. Խանզադյանը, Մ. Սարգսյանը, Խ. Գյուլնազարյանը և ուրիշներ: «Վարդանանքը» անավարտ «Խաչատուր Աբովյան» ստեղծագործության հետ սկզբնավորեց հայ ռեալիստական պատմավիպագրության հաղթանակը: