Թեմա - Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 6

Գրականության ցանկ
1. Ադալյան Ն., Քննադատության ժամանակը, Երևան, 1977:
2. Աղաբաբյան Ս., XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1, Երևան, 1983:
3. Աղաբեկյան Կ., Գուրգեն Մահարի, Երևան, 2013:
4. Բոդոսյան Ս., Գուրգեն Մահարի, Երևան, 1981:
5. Մահարի Գ., Այրվող այգեստաններ, Երևան, 1966:
6. Մահարի Գ., Երկերի ժողովածու հինգ հատորով, հ. 4, Երևան, 1979:
7. Սարինյան Ս., Ժամանակակից հայ արձակի զարգացման ուղիներում, Երևան, 1971:

Հատված

«Այրվող այգեստաններ» վեպը Մահարին գրել է 1930-ական թվականներին: Առաջին գլուխները` «Գուրգեն խանի տոհմը» վերնագրով, լույս են տեսել մամուլում: Վեպը մտահաղացվել է այն տարիներին, երբ արդեն տպագրվել էին «Մանկություն», «Պատանեկություն» վիպակները: Այս ստեղծագործությամբ Մահարին ուղիղ գծով շարունակում էր Վան քաղաքի ասքը: Վեպը Մահարին գրել է 1930-ականների սկզբից մինչև 1964 թ.` ժամանակային մեծ ընդհատումներով: Առաջին տպագրությունը սկսվել է 1933 թվականից, իսկ երկրորդը` 1959-ից: «Ստեղծելով վեպի ճոխ պատկերասրահը, - գրում է Ս. Բոդոսյանը, - Մահարին ի մի բերեց այն փորձը, որ կուտակել էր հայ և համաշխարհային վիպասանությունը: Այս առումով որքան նորարար էր, նույնքան` ավանդական: Ավանդական, որովհետև կիրառեց կերպարային արվեստին հայտնի գեղարվեստական տիպականացման համարյա բոլոր միջոցները, նորարար, որովհետև չհետևեց նրանց կուրորեն, այլ օգագործեց միայն այն ու այնքան, ինչը ու որքան թելադրում էին գեղարվեստական մտահաղացումն ու ճաշակը»:
Ծագումնաբանությամբ Մահարու երկը սերում է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից: «Անզեն աչքերով անգամ երևում է», որ Չարենցի այդ վեպի միջով են անցնում «մեր վաղվա ճանապարհները»: Դա կորուսյալ հայրենիքի վիպասքն է, որը սկիզբ է առնում մանկության եզերքներից, որոնք հետագայում զրկվեցին իրենց բնակությունից` մնալով գերության մեջ:

Պատվիրել այս աշխատանքը