Տեսակ - Ռեֆերատ
Գին - 3000 դրամ
Առարկա - Դիվանագիտություն
Էջեր - 15
2. Новая история, под ред. А. Нарочикского, М., 1972
3. Всемирная история, т. 4, под ред. Жукова, М., 1958
4. История Европы, т. 4, под ред. З. Угальцова, М., 1988
5. История Франции, под, ред. Манфреда З., т. 1, М., 1972
6. Дипломатическая история Европы, А. Дебигур, т. 1, М., 1947
7. Մանֆրեդ Ա, Նապոլեոն Բոնապարտ, Երևան, 1985
8. Ստենդալ, Նապոլեոն, Երևան, 1985
9. Նոր պատմություն, Գալկինի խմբ., Երևան. 1982
Ինչպես մեզ հայտնի է, Նապոլեոնը ձգտում էր հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:
Ֆրանսիական կայսեր մերձավոր շրջապատում նրա աշխատակիցներից միայն մեկը, որը, ճիշտ է, դիվանագիտական հարցերում շատ ազդեցիկ էր, չէր բաժանում այդ պլանները: Դա Բենվենտի իշխան Մորիս Տալեյրանն էր, կայսրության արտաքին գործերի նախարարը: Չհամարձակվելով բացեիբաց ընդդիմանալու կայսեր կարծիքին, նա փորձում էր իրականության մեջ այլ գիծ վարել՝ ծռում էր Ավստրիայի կողմը: 1806թ. սկզբին և 1807թ. վերջին Տալեյրանը Ավստրիայի հետ դաշինքի հասնելու համար շատ ջանքեր էր գործադրում: Երբ հայտնի դաձավ, որ մոտակա ժամանակներում Ավստրիայի հետ դաշինքը քիչ հավանական է, նա, գործելով ավստրիական դիվանագետներ Վինցենտի ու Ստանդիոնի հետ, սկսեց համառորեն ձգտել, որպեսզի Ավստրիան հանդես գա որպես տերությունների միջև ծագած կոնֆլիկտի վերացման միջնորդ: Նրա կողմից հետապնդվող առաջին գործնական նպատակը պարզ էր: Ավստրիայի հետ այս կամ այն ձևով մերձեցման միջոցով նա ուզում էր կանխել մերձեցումը Ռուսաստանի հետ: Նապոլեոնի աչքից չէր կարող վրիպել իր արտաքին գործերի նախարարի ջանքերը՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության կուրսը այլ հունով տանելու ուղղությամբ: Դեռևս 1807 թ. սկզբին Նապոլեոնի ու Տալեյրանի արտաքին քաղաքականության սկզբունքներում եղած տարաձայնությունները երևան եկան միանգամայն հստակ ձևով: Բայց այդ ժամանակ կայսրը կամենում էր պահել փորձված, թեև ոչ շատ հավատարիմ դիվանագետին և այդ իսկ պատճառով աշխատում էր տարահամոզել նրան: 1807թ. մարտի 14-ին նա վերստին հիշեցնում էր Տալեյրանին. «Ես համոզված եմ, որ դաշինքը Ռուսաստանի հետ մեզ շատ ձեռնտու կլիներ»: Նա Տալեյրանին ստիպում էր հետևելու իր կողմից ընտրած կուրսին:
Ֆրիդլանդի մոտ հաղթանակի հասնելով՝ Նապոլեոնը չկամեցավ հետապնդել ջախջախված ու բարոյալքված Բեննինգսենին: Նա ռուսական բանակին հնարավորություն տվեց անարգել ու հանգիստ նահանջել, իսկ հետո Նեմանն անցնել ու իր հետևից կամուրջները վառել: Իր ողջ վարքագծով ֆրանսիական բանակը Ֆրիդլանդից հետո հակառակորդին հասկանալ էր տալիս, որ ինքը չի ձգտում շարունակելու ռազմական գործողությունները:
Նեմանի այն կողմում՝ Ալեքսանդր կայսեր ռազմակայանում, դա ճիշտ գնահատվեց: