Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1800 դրամ
Առարկա - Բնագիտություն, ֆիզ., քիմ., մաթ., քաղ. պաշտպ., բուսաբ.
Էջեր - 9
Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքըրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների՝ ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով։
Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։
Դրանից հետևում է, որ մաթեմատիկայի ուսուցման ընթացքում խնդիրներ լուծելը ինքնանպատակ չէ: Այսպես, կրթական առումով առանձնապես մեծ չէ որևէ խնդրի լուծումն իմանալու նշանակությունը: Այնինչ, խնդրի պարագայում կրթական հիմնական նպատակն է գիտելիքների օգտագործման միջոցով խնդրի արտահայտած իրադրությունը վերլուծելու, լուծման ուղիներ որոնելու, կողմնորոշվելու, վարկածներ առաջադրելու, կանխատեսումներ անելու, վճիռներ կայացնելու, գործողությունների պլան մշակելու, արդյունքները ստուգելու, գնահատելու, անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու, հետևանքները վերլուծելու և այլ կարողությունների ու հմտությունների զարգացումը: