Թեմա - Գիտական իմացության օբյեկտիվությունը և աշխարհի ճանաչելիությունը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1000 դրամ

Առարկա - Բնագիտություն, ֆիզ., քիմ., մաթ., քաղ. պաշտպ., բուսաբ.

Էջեր - 5

Գրականության ցանկ
1. Ղազարյան Է. և ուրիշներ, Բնագիտություն, Երևան, 2013:
2. Բնագիտություն, https: //anahiteghyan.files.wordpress.com/2016/08/bnagitutjun-5_zangak.pdf

Հատված

Գիտակցություն, օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև։ Գիտակցությունը մարդկության ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում ձևավորված զգայական (սենսոր), ինտելեկտուալ, կամային և հուզական գործընթացների համակարգ է, որոնք ուղղված են մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։ Դա մարդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևն է։
Գիտակցության բովանդակությունը զգայությունների, ըմբռնման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով ձեռք բերված և խոսքի ու լեզվի միջոցով ամրապնդված գիտելիքների ամբողջությունը։ Գիտակցությունը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքն իրեն, դառնալ գործունեության սուբյեկտ, անձնավորություն։ Գիտակցության միջոցով անհատը տարբերակում է «Ես»-ը «ոչ-Ես»-ից, իրեն շրջապատող աշխարհից, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեփական անձը, իր հոգեկան գործունեությունը ուղղել իր վրա։ Գիտակցության այն կողմը, որի միջոցով անհատը ճանաչում է ինքն իրեն, դառնում սեփական իմացության օբյեկտը, կոչվում է ինքնագիտակցություն։ Գիտակցությունը սերտորեն կապված է խոսքի հետ և բարձրագույն ձևերում առանց դրա գոյություն չունի։

Պատվիրել այս աշխատանքը