Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Աշխատանքային իրավունք
Էջեր - 6
…Գործատուի և աշխատողի միջև աշխատանքային իրավահարբերությունները կարգավորելու համար որպես նորմատիվային հիմք են ծառայում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, այլ օրենքներ, ու իրավական ակտեր, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրերն ու գործատուի կողմից աշխատանքային իրավահարբերությունները կարգավորող անհատական իրավական ակտերն: Աշխատողի իրավունքների ու պարտականությունների կարգավորման տեսանկյունից առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ն Աշխատանքային օրենսգիրքն:
Գործատուն կարող աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում աշխատանքային պայմանագիրը դադարեցնել, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ: Միաժաման նշված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:
Այսպիսով, ուսումնասիրելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նորմերն ու հոդվածներն կարողենք եզրակացնել, որ սույն օրենսգրքով կարևոր նորմեր են ամրագրված աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Նշված նորմերն ու հոդվածներն այն հիմնական երաշխիքներն են որոնք ապահովում են աշխատողի իրավունքների պաշտպանությունը կապված այն դեպքերի հետ, երբ որ գործատուի նախաձեռնությամբ դադարեցվում է աշխատանքային պայմանագրի գործողությունը: Աշխատողի իրավունքների պաշտպանության համար կարևոր նշանակություն ունի գործող և լիարժեք օրենսդրական դաշտի առկայությունը: