Թեմա - Առողջության իրավունք

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1000 դրամ

Առարկա - Աշխատանքային իրավունք

Էջեր - 5

Հատված

Առողջության իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքը և մեր այն հասկացության անքակտելի մասը, ինչը համարվում է արժանապատիվ կյանք: Իրավունքի հայեցակարգային և նորմատիվային հիմքերը ֆիզիկական և հոգեկան առողջության բարձրագույն հասանելի մակարդակի նկատմամբ, ձևավորվել է դարերի ընթացքում:
Երկրորդ համաշխարհային պատերազմը իր ետևից բերեց բազմաթիվ իրավական հետևանքներ, որոնցից մեկը դարձավ Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումը (1945 թ, ) և նրա կանոնադրության մեջ առողջապահության հիմնախնդիրները լուծելուն աջակցելու մասին դրույթի ամրագրումը (կ. b հոդ. 55). Այդ նպատակով 1946 թ, Նյու-Յորքում հրավիրված առողջության մասին կոնֆերանսում ստեղծվեց Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ): Նրա Կանոնադրության ներածականի կամ պրեամբուլայի մեջ ամրագրվեցին կարևորագույն դրույթներ, որոնք կոնկրետացնում էին ՄԱԿ նպատակները միջազգային համագործակցության մեջ, առողջապահության ոլորտում: Չի կարելի չհամաձայնվել շատ գիտնական-իրավագետների կարծիքի հետ այն բանում, որ հատկապես այդ փաստն է նպաստել իրավունքի զարգացմանը:
Առողջության հարցերի պետական կարգավորման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս Դ. Դիդրոն: Ֆրանսիացի փիլիսոփան պնդում էր, որ պետությունը պատասխանատու է քաղաքացիների առողջության համար, պարտավոր է պայքարել մանկական մահացության դեմ, աջակցել բնակչությանը՝ բժշկական օգնության և կենսաթոշակային ապահովման տեսքով:
«Առողջության իրավունքի» երևան գալը կարելի է վերագրել 1847 թ., չնայած, որպես այդպիսին այն դեռևս ձևակերպված չէր: Գերմանացի հետազոտող Ս. Նոյմանը (Նեյմանը) իր «Հասարակական առողջապահությունը և սեփականությունը» աշխատության մեջ դիտարկում էր առողջության և նյութական բարեկեցության փոխկապակցվածության հարցը:
Նրա կողմից արված եզրակացության համաձայն, դա բարձրագույն բարիք է ցանկացած մարդու համար, անկախ նրա սոցիալական և նյութական կացությունից: Նոյմանը փաստորեն առողջությունը հավասարեցնում էր սեփականության հետ, իսկ քանի որ պետության կարևորագույն խնդիրը քաղաքացիների սեփականությունը պահպանելն է, ուրեմն նա պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, նրանց առողջությունը պահպանելու համար:

Պատվիրել այս աշխատանքը