Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1600 դրամ
Առարկա - Աշխարհագրություն
Էջեր - 8
2. Жданов В. С. Аквариумные растения / Под ред. д-ра биол. наук С. Е. Коровина. — М.: Лес. пром-сть, 1981. — 312 с., ил. — тираж 70 000 экз.
3. http: //encyclopedia.am/pages.php?hId=142:
4. http: //agroecoarm.com/wp-content/uploads/2016/07/Crops-grown-in-armenia-which-are-used-in-medicine.pdf:
5. https: //hy.wikipedia.org:
Հայաստանի հանրապետությունը ունի բավականին հարուստ և բազմազան ջրային բուսականություն։ Հայտնաբերվել են 60-ից ավելի ծաղկավոր ջրային բույսեր (հիդրոֆիտներ)։ Դա պայմանավորված է ջրավազանների էկոլոգիական և բուսաաշխարհագրական բազմազանությամբ ու տարաբաշխմամբ։
Հիդրոֆիտները (հունարեն՝ բույս), ջրային բույսեր են, որոնք ստորին մասով ընկղմված են ջրի մեջ։ Բաժանվում են՝ հելոֆիտների (ջրի մեջ ցողունի միայն ստորին հատվածն է օրինակ բրինձը, եղեգը) և հիդրոֆիտների (բույսն ամբողջությամբ կամ մեծ մասով է ընկղմված ջրում, ջրաշուշան)։ Հիդրոֆիտները աճում են գետերի, լճերի, ծովերի ափերին, ճահիճներում։ Որոշ տեսակներ (հովվափող, եղեգ), որպես մոլախոտ, աճում են նաև խոնավ դաշտերում։ Հիդրոֆիտների լավ զարգացած արմատային համակարգը ծառայում է ջուրը և նրանում լուծված սննդանյութերը փոխադրելու և բույսը հողին ամրացնելու համար։ Հիդրոֆիտները ունեն միջբջջային տարածություններ ևօդային խոռոչներ, որոնցով ցողունի ստորին հատվածներին թթվածին է մատակարարվում։ Որոշ Հիդրոֆիտները տորֆ առաջացնողներ միաշաքիլ են։ Հ֊իդրոֆիտների մի մասն օգտագործվում է որպես կեր անասունների համար։
Լեռնազանգվածների ալպյան գոտին բավականին հարուստ է լճերով (Կապուտան, Ծաղկարի, Գազանա և այլն), սակայն ցրտաշունչ կլիմայական պայմանների պատճառով ջրային բուսականություն չի աճում։ Միայն Արագած լեռան վրա գտնվող Քարի լճում (3200 մետր) աճում է վարսագեղը (ջրաստղ)՝ ծաղկավոր բույսերից միակը։ Ծաղկավոր բույսեր (ծածկասերմեր, լատիներեն՝ Magnoliophyta կամ Angiospermae), բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250.000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։