Թեմա - Սերվանտեսի ինտերմեդիաները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1800 դրամ

Առարկա - Արտասահմանյան գրականություն

Էջեր - 9

Հատված

Իր ինտերմեդիաներում Սերվանտեսը ամեն կերպ ցանկանում է ընդգծել այս կամ այն արատավոր երևույթը: Նա դա անում է միջնադարյան Իսպանիյում ապրող բոլոր խավերին պատկանող մարդկանց միջոցով:
«Այրի խաբեբան Տրամպագոս անունով» ինտերմեդիան մտնում է Միգել դե Սերվանտես Սավեդրայի «8 կոմեդիա և 8 ինտերմեդիա» գրքույկում: Այս Ինտերմեդիայում Սերվանտեսը ընթերցողին տանում է դեպի պիկարոյական վեպ: Այստեղ Սերվանտեսը քննադատում է խաբեբայի և խարդախի կերպարը, ի դեմս Տրամպագոսի:
Ինտերմեդիան սկսվում է այսպես. Տրամպագոսը սգում է իր կնոջ մահը և նրան նկարագրում է լրիվ հակառակ պատկերով, որ նա տակավին երեսուերկու տարեկան էր, բայց պարզվում է, որ հիսունչորս տարեկան է եղել, որ նա շատ գեղեցիկ մաշկ ուներ, բայց պարզվում է հակառակն է եղել, որ նրա ատամները սպիտակ մարգարիտներ էին, բայց ծառան՝ Վադեմեկումը, որ ամենաճշմարտախոսն է այս ինտերմեդիայում ասում է, որ կնոջ ատամները թափված էին:
Այս կերպ հեղինակը ցանկանում է ծաղրել այրի խաբեբային իր հանգուցյալ կնոջ մասին սուտ համառությունները՝ ճշտի տեղ անցկացնելու համար: Նրա ընկերը Չիկազնակեն հորդորում է նրան սգալուն վերջ դնել և ապրել առօրյա կյանքով:
Իր կնոջ մասին պատմող պատմությունը, որ իր հետ ապրել է տասնհինգ տարի և այնքան սուրբ է եղել, որ կարող է վերջինիս մեղքերի հմարար բարեխոսել երկնքում, ավարտվում են այն պահից, երբ ներս են մտնում նրա մյուս խարդախ ընկեր՝ Խուան Կարլսը և անբարոյական կանայք՝ Ռեպուլիդան, Պիլսպիտան և Մոնստրենկան :
Երեք կանայք սկսում են գովել իրենց առավելությունները, որպեսզի Տրամպագոսը ամուսնանա նրանցից մեկնումեկի հետ: Հատկանշական է այն, որ այդ ամբողջ ընթացքում Տրամպագոսը սգո հանդերձանք է կրում: Կանայք միմյանց հետ վիճում են, թե ով է արժանի դառնալ Տրամպագոսի կինը: Տրամպագոսը ընտրում է Ռեպուլիդային:

Պատվիրել այս աշխատանքը