Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3000 դրամ
Առարկա - Վիճակագրություն
Էջեր - 15
1.Աշխատանքի արտադրողականություն հասկացությունը
2. Աշխատանքի արտադրողականության բարձրացման գործոնները
3.Աշխատանքի արտադրողականության մակարդակի չափումը և դինամիկայի ուսումնասիրությունը
Եզրակացություն
2. Экономика труда. Л.И.Жуков, Р.Р.Погосян. Ереван 1983
3. Батракова Л. Г. Социально-экономическая статистика: учебник. 479
Աշխատանքի արտադրողականությունը բնութագրում է աշխատանքի արգասաբերությունը` արդյունավետությունը կամ աշխատաժամանակի միավորի(ժամ, հերթափոխ, օր, ամիս, տարի) ընթացքում թողարկված արտադրանքի կամ մատուցված ծառայությունների քանակը:
Անհրաժեշտ է աշխատանքի անհատական արտադրողականությունը տարբերել հասարակական արտադրողականությունից: Անհատական արտադրողականությունը որոշվում է միայն կենդանի աշխատանքի,իսկ հասարակականը`կենդանի և առարկայացված ամբողջ աշխատանքի ծախսումներով:
Աշխատանքի արտադրողականության աճը արտադրության մասշտաբներն ընդլայնելու,ազգային հարստությունը մեծացնելու և բնակչության բարեկեցությունը բարձրացնելու գլխավոր պայմանն է: Հայտնի է, որ արտադրանքի ծավալի աճը ձեռք է բերվում աշխատողների թվաքանակի ավելացման և աշխատանքի արտադրողականության բարձրացման ճանապարհով:Գործնականում այդ 2 ուղիներն էլ օգտագործվում են սակայն վճռական դերը պատկանում է արտադրողականության բարձրացմանը: