Թեմա - Փողի էությունը և գործառույթները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3800 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 19

Բովանդակություն
Ներածություն
1. Փողի էությունը և ծագումը
2. Փողի գործառություները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. «Շուկայական տնտեսության հիմունքներ», Ա. Սաֆարյան, Ռ. Մարկոսյան, Երևան 2002թ.
2. «Տնտեսագիտություն բոլորի համար», Ա. Մարկոսյան, Երևան 2001թ.
3. «Փողի շուկան», Վ. Օրդուխանյան, Երևան 2004
4. «Տնտեսագիտության տեսություն», Ռ. Ա. Թովմասյան, Երևան 2004
5. Борисов, Е. Ф. Основы экономики: Учебное пособие / Е. Ф. Борисов. — М.: Юрайт — Издат, 2009. – 316 с.
6. Куликов, Л.М. Экономическая теория: Учебник/Л.М. Куликов. – М.: ТК Велби, Издательство Проспект, 2010. – 432с.
7. Современная экономика: Учебное пособие /Под ред. О. Ю. Мамедова. — Ростов-на-Дону: Феникс, 2011. – 456 с.

Հատված

Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը։ Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը։ Օրինակ՝ Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ։ Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները գոյություն ունեն նաև մեր ժամանակներում։ Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով։ Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ։ Փողը շատ կարևոր դեր ունի մարդկային հասարակության զարգացման գործում: Փողը լայն հասկացություն է, այս պատճառով էլ տարբեր տնտեսագետներ տվել են տարբեր սահմանումներ, սակայն փողը հնարավոր չէ մեկ սահմանումով ամբողջովին բնորոշել: Փողն առաջացել է ապրանքային արտադրության, փոխանակային հարաբերությունների և արժեձևերի պարզ կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների զարգացման արդյունքում: Բոլոր քաղաքակրթություններում ապրանքն իրացվում է փողով, իսկ ստացված գումարով գնվում է մեկ այլ ապրանք, որն անհրաժեշտ է արտադրության կազմակերպման կամ անձնական սպառման համար:

Պատվիրել այս աշխատանքը