Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1400 դրամ
Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք
Էջեր - 7
1.2 Քաղաքական հաղորդակցության հիմնական մոդելները
1.3 Սիմվոլիկ քաղաքական հաղորդակցություն
2.1. Անձնանունների (մականունների )սիմվոլիկ նշանակությունը
2.2. Անձնանունների (մականունների ) սոցիալական գործառույթները
2.3. Անձնանունը որպես հաղորդակցական սիմվոլ
Հաղորդակցություն բառի միջազգային անվանումը ծագել է լատիներեն communico բառից, որը նշանակում է մասնակցել, դարձնել ընդհանուր, տիրել միասին: Լեզուն, լինելով հաղորդակցության միջոց, արտացոլում է նաև մարդկանց մտածելակերպը: Եվ կարելի է համարել բնական, որ հիշյալ բառը տարբեր ազգեր յուրովի են կիրառել` դրան ինքնատիպ նշանակություն վերագրելով:
Հարկ է նշել, որ արդյունավետ խոսակցությունը կազմակերպության վրա թանկ է նստում, սակայն ոչ արդյունավետ հաղորդակցումն առավեի թանկ է։ Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։
Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթաց է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով /ժեստեր/, դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով:
Այսպիսով, հաղորդակցումը հասարակական սուբյեկտների/անձ, սոցիալական խումբ/ փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տեղեկության, փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակում:
Հաղորդակցումը գործընթաց է, որը թույլ է տալիս տարբեր մեթոդներով տեղեկատվություն փոխանակել: Հաղորդակցումն ավելին է, քան գրավոր և բանավոր խոսքը: Հաղորդակցվում ենք անգամ այն ժամանակ, երբ չենք խոսում:
Հարկ է նշել, որ արդյունավետ խոսակցությունը կազմակերպության վրա թանկ է նստում, սակայն ոչ արդյունավետ հաղորդակցումն առավեի թանկ է։ Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։ Հաղորդակցումը գործընթաց է, որը թույլ է տալիս տարբեր մեթոդներով տեղեկատվություն փոխանակել: Հաղորդակցումն ավելին է, քան գրավոր և բանավոր խոսքը: Հաղորդակցվում ենք անգամ այն ժամանակ, երբ չենք խոսում:
Առանձնացվում է երեք հիմնական տեսակ.
1. Լեզվական /խոսելով, երգելով, գրելով/, որն ունի իր տարատեսակները` երկխոսություն, մենախոսություն, ոճերը:
2. Ոչ լեզվական /ֆիզիկական միջոցներով` ժեստեր, կեցվածք, նայվածք, հպում կամ շոշափում, առարկայական հաղորդակցում` հագուստ, սանրվածք/: Առանձնացվում են հաղորդակցման հետևյալ ձևերը` կինեսիկա` շարժաբանություն /ժեստերի, կեցվածքների, վարքագծերի ամբողջություն, տակեսիկա` հպումների ամբողջություն/, սենսորիկա` զգայական ընկալումների ամբողջություն, պրոկսեմիկա` տարածության օգտագործումը` խոսքային գործունեությունում, քրոնեմիկա` ժամանակի օգտագործումը:
3. Հարալեզվական /տաղաչափական միջոցներով` հնչերանգ, ձայնի ուժգնությունն, շեշտ, խոսելաոճ/: Այդ միջոցները բաժանվում են 2 խմբի` ա/ տաղաչափական, որի մեջ մտնում են խոսքի տեմպը, ձայնի բարձրությունն ու ուժգնությունը, հնչերանգը, տեմբրը, բ/ արտալեզվական - դադարներ, հոգոցներ, հազ, ծիծաղ կամ լաց: