Թեմա - Սոցիալական գովազդը որպես սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման միջոց

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 6200 դրամ

Առարկա - Սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք

Էջեր - 31

Բովանդակություն
Գլուխ 1. Հիմնական սոցիալական խնդիրները Հայ-ժամանակակից հասարակությունում
1.1. Սոցիալական հիմնախնդիրների դրսևորումները ժամանակակից հասարակություններում
1.2. Լոկալ սոցիալական զարգացվածության հիմնախնդիրներ (Երևան քաղաքի օրինակով)
Գլուխ 2. Սոցիալական գովազդի դերը, նշանակությունը, հասկացությունը ժամանակակից հասարակությունում
2.1 Սոցիալական գովազդի հասկացությունը
2.2 Սոցիալական գովազդի քաղաքականությունը ՀՀ-ում
Գլուխ 3. Սոցիոլոգիական հետազոտություն
Հետազոտության ծրագիր

Հատված

Հայտնի է, որ նորածինը աշխարհ է գալիս որպես կենսաբանական օրգանիզմ, և այդ ժամանակ նրա հիմնական խնդիրը սեփական ֆիզիկական հարմարավետությունն է, բնական պահանջմունքների բավարարումը: Որոշ ժամանակ անց երեխան դառնում է արժեքների, կանոնների, նպատակների, վարքի մոդելների որոշակի համակարգ ունեցող մարդ: Մարդը հասնում է այս վիճակին մի պրոցեսի օգնությամբ, որը մենք անվանում ենք սոցիալիզացիա:
Սոցիալիզացիան սոցիալական փոխհարաբերությունների պրոցես է, որի միջոցով մարդիկ ձեռք են բերում անհատականություն և սովորում են ապրել իրենց հասարակությունում: Այն հնարավորություն է տալիս սովորելու նորմերը, արժեքները, լեզուները, հմտությունները և այլ մտածողության ու գործողությունների օրինակներ, որոնք կարևոր են սոցիալական կյանքի համար: «Սոցիալազացիան կարևոր կապող օղակ է անհատի և հասարակության միջև, և այդ օղակն այնքան կենսական է, որ ոչ՛ անհատը, ոչ՛ էլ հասարակությունը չեն կարող գոյատևել առանց դրա»:
Սոցիոլոգները սոցիալիզացիան բնորոշում են որպես մարդկանց կողմից փորձի և իրենց դերերին համապատասխանող սոցիալական կարգերի կուտակման պրոցես:
Սոցիալիզացիայի պրոցեսը տեղի է ունենում փուլերով, որոնք նաև կոչվում են կյանքի ցիկլեր՝ մանկություն, երիտասարդություն, հասունություն, ծերություն: Անհատը այս պրոցեսի սկզբնական կետն է, իսկ անձը՝ եզրափակողը: Նորածինը չունի անհատականություն: Երեխան ի վիճակի չէ տարբերել սեփական «Ես»-ը շրջապատող աշխարհից: Ուղիղ քայլելու և սահուն խոսելու ձգտումները, մտածողության և գիտակցության զարգացումը 2-5տարեկանում, հետագայում նաև այլ կարողությունների ձեռք բերումը (նկարել, դպրոցում սովորել) սեփական «Ես»-ի գիտակցման համար են: Ծնողներին լսելով՝ երեխան սովորում է «կարելին» և «չի կարելին»: Սա ոչ միայն սոցիալական վարքի թույլատրելիի սահմանն է, այլ նաև սեփական «Ես»-ի արժեքների շրջանակը. Ի՞նչ արժեք ունեմ ես ծնողներիս համար, ունե՞մ ես սեփական կարծիքի իրավունք, ի՞նչ է ընկերությունը կամ դավաճանությունը ինձ համար, ինչու՞մն կայանում կյանքի իմաստը: Երբ դեռահասը տալիս է նմանատիպ հարցեր, որը սոցիալական «Ես»-ի ձևավորման նշաններից է, ծնվում է անձը:

Պատվիրել այս աշխատանքը