Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1600 դրամ
Առարկա - Սահմանադրական իրավունք
Էջեր - 8
2.Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների սահմանադրաիրավական միտումներն ու հեռանկարները
2.Մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների սահմանադրաիրավական միտումներն ու հեռանկարները
Սահմանադրական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական սահմանադրական մեխանիզմներ են հանդիսանում պետական իշխանության բոլոր ճյուղերը: Դրանք օրենսդիր և գործադիր և դատական իշխանության մարմիններն են, տեղական ինքնակառավարման մարմինները, վարչական մարմինները, որոնք իրենց գործունեությանը բնորոշ մեթոդների և միջոցների ամբողջությամբ համագործակցում են պետության հետ՝ մարդու իրավունքների բնագավառում իրենց վրա դրված սահմանադրական պարտականությունների իրականացման առումով:
ՀՀ-ում մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանությունը սկզբնավորվեց 1995 թվականի Սահմանդրությամբ, որը 2005 և 2015 թվականի փոփոխություներով կատարելագործեց մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների համակարգը, միաժամանակ Հայաստանը, հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք կոնվենցիաների և պայմանագրերի ստորագրած կողմ, պարտավորվում է ՀՀ-ում ապահովել այդ կոնվենցիաների և պայմանագրերի իրականացումը:
Այսպես, Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնարար պայմանագրերին` ՄԱԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո առկա մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական փաստաթղթերին: Բացի այդ, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն` Հայաստանի Հանրապետություն պարտավորություններ է ստանձնել ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա: Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ միջազգային պայմանագրերի մասնակից` Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագիր (նաև Ֆակուլտատիվ Արձանագրությունը), Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ Կոնվենցիան (ներառյալ Լրացուցիչ Արձանագրությունը), և Կանանց նկատմամբ խտրականության ցանկացած ձևի վերացման մասին Կոնվենցիան: Որպես Եվրոպային խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետությունը կրում է պարտավորություններ Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթի հիման վրա: