Թեմա - Պրակտիկայի հաշվետվություն. Վերահսկիչ պալատ

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Սահմանադրական իրավունք

Էջեր - 18

Բովանդակություն
1. Վերահսկիչ պալատի հիմնադրման պատմությունը
2. Վերահսկիչ պալատի գործառույթները
3. Վերահսկիչ պալատի ղեկավարումը
4. Վերահսկիչ պալատի աշխատակազմը և կառուցվածքային ստորաբաժանումները
5. Վերահսկիչ պալատի ֆինանսական կառավարումը

Հատված

Անկախությունից հետո Հայաստանում ձևավորվող քաղաքական ու տնտեսական նոր հարաբերությունները պահանջում էին պետական ֆինանսատնտեսական համակարգի ստեղծում, որն ունակ կլիներ ազատական տնտեսության պայմաններում պահպանել պետության և հասարակության շահերը: Միաժամանակ, անհրաժեշտ էր ֆինանսական վերահսկողության սկզբունքները, մոտեցումները կենսագործելու համար ստեղծել օրենսդրական նոր դաշտ: Այդպիսի ինստիտուտ դարձավ Հայաստանի Հանրապետության ԱԺ վերահսկիչ պալատը` իբրև պետական ֆինանսական վերահսկողության նոր համակարգ: Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող այդ կառույցը հիմնադրվեց 1996թ. մայիսի 29-ին:
ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վրա դրված էին մի քանի հիմնական խնդիրներ` իրականացնել բազմակողմանի և մասնագիտական վերահսկողություն պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ` ապահովելով դրանց օգտագործման թափանցիկությունը: ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մյուս կարևորագույն գործառույթը ներկայացված հաշվետվությունների վերլուծությունն էր:
Հայաստանի վերահսկիչ պալատը ձևավորվել էր Ազգային ժողովի կողմից և հաշվետու էր երկրի օրենսդիր մարմնին: Պալատը Ազգային ժողով էր ներկայացնում կիսամյակային տեղեկանքներ, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ, պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը` հրապարակային դարձնելով իր ուսումնասիրության արդյունքները:
ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն էին` անկախությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
Այն իր գործունեությունն իրականացնում էր ինքնուրույն, պետական իշխանության մարմիններից անկախ` առաջնորդվելով Լիմայի հռչակագրի, ինչպես նաև INTOSAI (Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպություն) սկզբունքներով: Քանի որ ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատը բացարձակապես նոր կառույց էր, նրա առաջին քայլերն ուղղված էին պալատի կառուցվածքային-գործառնական ստորաբաժանումների, մասնագիտական վարչությունների, գործունեության ոլորտի սահմանմանը: Ազգային ժողովում հաստատված կանոնադրության համաձայն` Վերահսկիչ պալատի կազմում գործում էին վերահսկողական չորս բաժիններ` պետական բյուջեի, սեփականաշնորհման և ապապետականացման, արտասահմանյան փոխառությունների և վարկերի, ամփոփ-վերլուծական և տեղեկատվական-մեթոդաբանական: Հետագայում կանոնադրական փոփոխությամբ Վերահսկիչ պալատի բաժինների թիվն ավելացվեց մեկով` համայնքների բյուջեների վերահսկողության բաժնով:

Պատվիրել այս աշխատանքը