Թեմա - Ընտրական օրենսդրության էվոլյուցիան Հայաստանի Երրորդ Հանրապետությունում

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Սահմանադրական իրավունք

Էջեր - 18

Բովանդակություն
Ներածություն
1. Ընտրական օրենսդրության փոփոխությունների հիմնական բնութագիրը
1.1. Սահմանադրական փոփոխություններ
1.2. Ընտրական օրենսգրքի փոփոխություններ
2. Ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ դիտորդ և իրավապաշտպան կառույցների գնահատականները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ ընտրական օրենսգիրք, ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, 26.05.2011, ՀՀՊՏ 2011.06.16/36(839) Հոդ.852 (չի գործում):
3. Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թ. սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնա-գիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագիր, ՀՀՊՏ2013.09.11/49(989), հոդ. 829:
4. Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թ. հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին» ՆՀ-754-Ն հրամանագիր:
5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» 2015 թ. հոկտեմբերի 5-ի № 173 որոշում:
6. Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 2015 թ. դեկտեմբերի 13-ի,Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփո խությունների 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն ամփոփելու վերաբերյալե № 99-Ա որոշում:
7. Ընտրական օրենսդրության արդի հիմնահարցերը և զարգացման հեռանկարները ՀայաստանԻ Հանրապետությունում/ Է. Շաթիրյան, Ա. Մանասյան, Ա. Հովհաննիսյան, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով, ԵՐ.: ԶԱՆԳԱԿ, 2013:

Հատված

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը տրվել է Հանրապետության նախագահի 2013 թ. սեպտեմբերի 4-ի հրամանագրով՝ Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծմամբ:
2014 թ. ապրիլին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Հանրապետության նախագահին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Հայեցակարգի վերաբերյալ,Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցովե եվրոպական հանձնաժողովը (այսուհետև՝ Վենետիկի հանձնաժողով) 2014 թ. հոկտեմբերի 13-ի կարծիքում նշում է, որ.,Սահմանադրական բարեփոխումների նախագծում առաջ քաշված իրավական դիրքորոշումները համահունչ են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին և հաշվի են առնում այն տեսակետները, որոնք արտահայտվել էին Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների կողմից»:
2015 թ. մարտի 14-ին` գրեթե մեկ տարվա հանրային քննարկումներից հետո, Հանրապետության նախագահը հավանություն է տվել հայեցակարգին, և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սկսել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: 2015 թ. հուլիսի 15-ին հրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ և 10-րդ գլուխները, որոնց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 30-ին հրապարակել է իր նախնական կարծիքը:

Պատվիրել այս աշխատանքը