Թեմա - Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխան

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 6500 դրամ

Առարկա - Քրեական իրավունք

Էջեր - 26

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Քրեական գործերով իրավական օգնության հասկացությունը և հատկանշական գծերը
Գլուխ 2. Քրեական գործերով իրավական օգնության բովանդակությունը և առանձնահատկությունները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրության (2005թ. նոյեմբերի 27-ի փոփոխություն- ներով և 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով), 5-րդ հոդվածի 3-րդ մաս/«Առլիս» իրավական տեղեկատվական համակարգ www.arlis.am:
2. «Իրավական ակտերի մասին» 03.04.2002թ. ՀՕ-320 ՀՀ օրենքի 21-րդ հոդված, ՀՀՊՏ 2002.05.21/15(190):
3. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 22.02.2007թ. ՀՕ-123-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս/ «Առլիս» իրավական տեղեկատվական համակարգ www.arlis.am:
4. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, 01.07.1998թ. ՀՕ-248, ՀՀՊՏ 1998.09.21/22(55):
5. Ավետիսյան Դ. Հանձնման ինստիտուտի միջազգային իրավական և քրեադատավարական առանձնահատկությունները: «Դատական իշխանություն» գի¬տամեթոդական ամսագիր, Երևան, 2008թ., № 11 (112), էջ 3:
6. Ենգիբարյան Վ., Սարգսյան Զ., Գրիգորյան Գ., Քրեական գործերով իրավական օգնության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Ասողիկ, 2016, էջ 145:
7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն: Հատուկ մաս (3-րդ հրատարակություն, լրացումներով և փոփոխություններով): Երևանի պետ.համալս.-Եր.: ԵՊՀ հրատ., 2010, էջ 537:
8. Հարությունյան Ն. Քրեական գործերով միջազգային համագործակ¬ցության ոլորտը կարգավորող միջազգային իրավական, ինչպես նաև ներպետական փաստաթղթերի դրույթները: // Դատախազի մասնակ¬ցությունը կրթական ծրագրերին: Դատախազության համակարգի ղե¬կավար կազմի վերապատրաստման արդյունքներ: Ելույթների ժողովածու: Գիտաուսումնական ձեռնարկ. - Հ. 11, Եր.: ՀՀ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, 2009, էջեր 251-252:
9. Պետրոսյան Հ., Քրեական գործերով միջազգային իրավական օգնության ոլորտում օրենսդրական կարգավորման մի շարք հիմնահարցերի վերաբերյալ, Հանրային կառավարում, Երևան, 2017, 1, էջ 102:

Հատված

Քրեական գործերով իրավական օգնության իրականացումը հանդիսանում է քրեական հետապնդման մարմինների գործունեության կարևոր ուղղություններից մեկը և իր ուրույն տեղն ու դերն ունի քրեադատավարական ինստիտուտների շարքում: Քաղաքական, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում պետությունների միջև իրականացվող փոխհամագործակցության զարգացման ներկայիս տեմպերը, ընթացող միգրացիոն գործընթացները, ինչպես նաև մի շարք այլ առանցքային գործոններն իրենց ազդեցությունն են թողնում անդրազգային հանցավորության ծնող պատճառների և պայմանների, շարժընթացի և այլ քրեաբանական ցուցանիշների վրա: Այս ամենով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ հանցավորության դեմ տարվող միջազգային պայքարում անհրաժեշտություն է առաջանում մշտապես իրականացնել ինչպես ոլորտը կարգավորող օրենսդրությանն ուղղված, այնպես էլ դրա գործնական կիրառությունն ապահովվող գործուն միջոցառումներ: Անվիճելի է, որ միջազգային համագործակցության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում պետությունների կողմից միմյանց իրավական օգնության ցուցաբերումը կարևոր նշանակություն ունի:

Պատվիրել այս աշխատանքը