Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4000 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 20
1. Բռնաբարության` որպես սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործության
2. Տուժողի անօգնական վիճակն օգտագործելը որպես օբյեկտիվ կողմի հատկանիշ
Վերջաբան
2. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք: (Ընդունվել է 18.04.2003)
3. Гаухман Л.Д. Проблемы уголовно-правовой борьбы с насильственными преступлениями в СССР. Саратов, 1981
4. Комментарий к Уголовному кодексу Российской Федерации. /Под общ.ред. Ю.И. Скуратова и .М. Лебедева. – М., НОРМА-ИНФРА-М, 2001
5. Сташис В.В. Бажанов М.И. Личность под охраной уголовного закона. Симферополь: Таврида. 1996
Սեռական հանցագործություններից ներկայիս հասարակությունը դեռ զերծ չի մնացել: Կարելի է ասել, որ նման հանցագործությունների պրոբլեմները կապված են հենց հասարակության հետ: Անընդհատ սեփական անձին և հարազատներին պաշտպանելով` ձգտելով ստանալ կյանքից որոշակի բարիքներ, մարդն ագրեսիվ է դառնում, և ավելի հաճախ սկսում է կիրառել այնպիսի մեթոդներ իր նպատակներին հասնելու համար, որոնք անթույլատրելի են: Կարելի է ասել, որ այս հանգամանքներն են, որ ազդում են մարդու վրա` դիմելու այնպիսի քայլերի, ինչպիսիք են բռնությունը և դաժանությունը: Բայց պետք չէ մտածել, որ ներկա ժամանակում, եթե լուծվեն մեր բոլոր խնդիրները, կտիրի բարոյականությունը և զերծ կմնանք քրեածին տարրերից: Դա այդպես չէ, քանի որ հանցագործութունները միշտ եղել են և ներկայումս էլ կան, և կան հատկապես այն հանցագործությունները, որոնք կապված են հենց բռնության հետ, քանի որ կան հենց դրանց առաջացման պատճառները, սնուցող աղբյուրները: Սեռական հանցագործություններ են համարվում սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Հարկ է նշել, որ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության հասկացություններն օրենսդրորեն ամրագրված չեն, բայց այդ սահմանումները տրվում են քրեական իրավունքի տեսության մեջ: