Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2600 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 13
Մարդու դեմ ուղղված հանցագործություններ
Եզրակացություն
2. Գրիգորյան Մ., Հանցագործության որակման գիտական հիմունքները, Երևան 2009:
3. ՀՀ Քրեական իրավունք, ընդհանուր մաս, խմբ. Գ. Ս. Ղազինյան, Երևան, 2009:
4. Леквейшвили М. Ш., Объект уголовно-правовой охраны и его значение для квалификации преступлений. В кн.: Уголовно-правовоые исследования. Тбилиси, 1984:
5. Сахаров А. Б., О личности преступника и причинах преступности в СССР, Москва, 1961:
Ներկայումս քրեական իրավունքի տեսության մեջ համընդհանուր ճանաչում է ստացել հանցագործության օբյեկտի քառանդամ դասակարգումը։ Ըստ այդմ առանձնացվում են հանցագործությունների ընդհանուր օբյեկտը, սեռային օբյեկտը, տեսակային օբյեկտը և անմիջական օբյեկտը։
Ընդհանուր օբյեկտն այն բոլոր հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (համակցությունը), որոնք գտնվում են քրեաիրավական պաշտպանության ներքո, և որոնց վնաս հասցնելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Ընդհանուր օբյեկտի առանձնացումը մեթոդաբանական նշանակություն ունի, ընդհանուրը հանդիսանում է ամբողջ երևույթի առանձին մասերի փոխկապակցված օրինաչափ ձևը։ Դրա համար էլ ընդհանուր օբյեկտի հասկացությունը հեշտացնում է սեռային, տեսակային և անմիջական օբյեկտների էության բացահայտումը։ Բացի այդ, քրեական իրավունքի տեսությունն օգտագործում է ընդհանուր օբյեկտի հասկացությունը հանցագործության սոցիալական էությունը բացահայտելու համար։ Հասարակական հարաբերությունների ամբողջությունը հանցագործության ընդհանուր օբյեկտ ճանաչելը թույլ է տալիս բացահայտել այդ հարաբերությունների արժեքավորությունը, դրանց տեղն ու դերը հասարակական հարաբերությունների ամբողջ համակարգում։
Հանցագործությունների սեռային օբյեկտը քրեաիիավական նորմերով պաշտպանվող միաբնույթ, համասեռ հասարակական հարաբերությունների համակցությունն է։ Այդ հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործությունները նույնպես միաբնույթ են։ Սեռային օբյեկտի հասկացությունն ընդհանուր օբյեկտի հասկացության համեմատ ավելի կոնկրետ է և արտացոլում է հասարակա-կան հարաբերությունների առավել տիպական առանձնահատկությունները։
Սեռային օբյեկտը քրեական օրենսգրքի Հատուկ մասի համակարգման հիմքն է։ Քրեական օրենսգրքի Հատուկ մասը բաժինների է դասակարգվում ըստ սեռային օբյեկտի։ Ընդ որում, բաժինների հաջորդականությունը որոշվում է ըստ պաշտպանության տակ առնված միաբնույթ, համասեռ հասարակական հարաբերությունների արժեքավորության (այլ հարց է, որ այդ արժեքավորության գնահատումը որոշակիորեն սուբյեկտիվ բնույթ ունի Ա չի կարող միանշանակ ընկալվել)։ ՀՀ քր. օր.–ի Հատուկ մասն ըստ սեռային օբյեկտի դասակարգվում է հետևյալ բաժինների՝
1. Մարդու դեմ ուղղված հանցագործություններ,
2. Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ,
3. Հասարակական անվտանգության, համակարգչային տեղեկատվության անվտանգության, հասարակական կարգի և. բարոյականության, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ,
4. Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ,
5. Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ,
6. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ,
7. Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ։
Սեռային օբյեկտի մասին, որպես կանոն, կարելի է պատկերացում կազմել քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան բաժնի անվանումից։