Թեմա - Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Քրեական իրավունք

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. ՀՀ քրեական օրենսգիրք (ընդ. 18 ապրիլի 2003թ.)
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (ընդ. 5 մայիսի 1998թ.)
3. Կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենք (ընդ. 30 հունիսի 1996թ.)
4. Հայաստանի Հանրապետության Քրեական իրավունք Հատուկ մաս Երևան 2009
5. Уголовное Право России. Общая и Особенная части. 2000.

Հատված

Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը հանցագործության անմիջական օբյեկտը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այլ պետությունների դրամավարկային և արժեթղթերի շուկայի համակարգերն են:
Այլ խոսքով այս հանցագործության անմիջական օբյեկտ հանդիսանում է պետության դրամավարկային համակարգի գործունեությունը և զարգացումը կարգավորող հարաբերություններնը:
Նշված հանցագործության ոտնձգության առարկան են հանդիսանում շրջանառության մեջ գտնվող փողերը, ինչպես նաև շրջանառությունից հանված, սակայն փոխանակման ենթակա փողերը կամ արժեթղթերը, այն է`
1. ՀՀ թղթադրամները,
2. ՀՀ մետաղադրամները,
3. ՀՀ արժույթով արժեթղթերը,
4. տարադրամը,
5. արտարժույթով արժեթղթերը:
Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 40 հոդվածի առաջին մասի` Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Այն թողարկվում է թղթադրամի և մետաղադրամի ( այդ թվում` հուշադրամի), իսկ լուման մետաղադրամի (այդ թվում` հուշադրամի) ձևով:
Տարադրամը դա արտասահմանյան երկրների շրջանառության մեջ գտնվող թղթադրամն է և մետաղադրամը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` արժեթուղթը դա սահմանված ձևի և պարտադիր վավերապայնանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որոնց իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս: Արժեթղթեր են հանդիսանում պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը, բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը, երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը և այյ փաստաթղթերը, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը արժեթղթերի ցանկը սպառիչ կերպով չի տալիս: Մասնավորապես, արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը, ներդրումային ֆոնդի փայը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին: Պարտատոմսը, բաժնետոմսը և ներդրումային ֆոնդի փայը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են: Չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային արժեթղթեր են: Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են: Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:

Պատվիրել այս աշխատանքը