Թեմա - Կեղծ ձեռնարկատիրություն

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Քրեական իրավունք

Էջեր - 11

Բովանդակություն
Ներածություն
Կեղծ ձեռնարկատիրություն
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ընդունվել է՝ 18.04.2003, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Ա. Միքայելյանի և Ա. Վաղարշակյանի վերաբերյալ 2012 թ. դեկտեմբերի 5-ի ԵԱՔԴ/0174/01/11 որոշում:
3. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, Հատուկ մաս, խմբ. Գ. Ս. Ղազինյան, Երևան, 2012:
4. Преступления в сфере экономики, Авторский комментарий к уголовному закону, Н. А. Лопашенко, Москва, 2006:
5. Курс уголовного права в 5-и томах. Особенная часть, под ред. Г. Н. Борзенкова, Москва, 2002:

Հատված

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ:
Քննարկվող հանցագործությունների սուբյեկտ կարող են լինել 16 տարին լրացած ֆիզիկական մեղսունակ անձինք: Առանձին հանցագործությունների համար օրենքը պահանջում է հատուկ սուբյեկտի առկայություն /օրինակ, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, առևտրային կաշառք ստանալը և այլն/:
Հիմք ընդունելով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցա¬գործությունների անմիջական օբյեկտները` դրանք կարելի է բաժանել տարբեր խմբերի, օրինակ, ձեռնարկատիրական գործունեության դեմ ուղղված հանցագոր¬ծություններ, դրամավարկային հարաբերությունների դեմ ուղղված հանցագոր¬ծություններ, պետության ֆինանսական գործունեության դեմ ուղղված հանցագոր¬ծություններ:
ՀՀ քր.օր.-ով նախատեսված՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններից է կեղծ ձեռնարակտիրությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կեղծ ձեռնարկատիրությունը` առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելն է, որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար, որը խոշոր վնաս է պատճառել: Մեջբերված իրավադրույթների համեմատական վերլուծությունից երևում է, որ դրանցով նախատեսված հանցակազմերն օբյեկտիվ կողմի հատկանիշներով տարբեր են: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելով, որը նպատակ է հետապնդել՝
ա) վարկեր ստանալ,
բ) հարկերից խուսափել,
գ) գերավճարներ առաջացնել,
դ) նյութական այլ օգուտներ քաղել կամ
ե) արգելված գործունեությունը թաքցնել:

Պատվիրել այս աշխատանքը