Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2000 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 10
1․ Իրացվելիության նորմատիվների հաշվարկման կարգը
2․ Իրացվելիության ռիսկի կառավարման հիմնախնդիրները ՀՀ առևտրային բանկերում
Եզրակացություն
2. Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը, 2008 թվականի փետրվարի 26-ի` ՀՀ ԿԲ խորհրդի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված, կանոնակարգ 3:
3. http: //www.arlis.am/DocumentView.aspx?docid=17446
Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները և դրանց գծով հաշվարկված տոկոսները, որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման.
- կանխիկ դրամական միջոցներ, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերից` VISA, THOMAS CՕՕK/MASTER CARD, AMERICAN EXPRESS, CITICORP և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր:
- ՀՀ կենտրոնական բանկում թղթակցային հաշիվների և պարտադիր պահուստների միջոցներ և ներդրված ավանդներ,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորներ,
- ՀՀ պետական գանձապետական արժեթղթեր` ընթացիկ (վերականգնման) արժեքով, բացառությամբ գրավադրված և հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերի և ռեպո համաձայնագրերի,
- ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներ, ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան «նոստրո» թղթակցային հաշվի մնացորդն է: Ընդ որում բանկի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում թղթակցային հաշիվներից առաջին հերթին նվազեցվում են նույն բանկի նկատմամբ «լորո» թղթակցային հաշվի մնացորդը, որից հետո` մնացած պարտավորությունները:
Բանկի ընդհանուր ակտիվների (Աընդ) հաշվարկում ընդգրկվում է հաշվային պլանի «Ակտիվներ» կարգի բոլոր հաշիվների հանրագումարը: