Թեմա - Իրավական դաստիարակության նպատակը, խնդիրները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Քրեական իրավունք

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
Իրավական դաստիարակության նպատակը, խնդիրները
Եզրակացություն

Գրականության ցանկ
1.Արզումանյան Ա., Շահբազյան Հ. Ազգային դպրոցի դաստիարակչական համակարգի ստեղծման և կառավարման մակավարժահոգեբանական հիմունքներ, Եր. 1990:
2.Բալյան Ա., Սադյան Շ. Մանկավարժական էթիկա, Կոնֆլիկտաբանություն, գենդեր և խաղաղարարություն: Եր. 2003թ.:
3.Մատաղ սերնդի իրավական դաստիարակությունը / Վ.Գ. Սևյան. - Երևան: Լույս, 1980. - 88 էջ. Կրթական համակարգ. Դաստիարակության մեթոդներ, ձևեր, միջոցներ:
4.Մախչանյան Հ., Մանկավարժության ընդհանուր հիմունքներ, Եր., 1997:
5.Կամիշին Յան, Քաղաքականություն ամեն օր, Եր., 1989:
6. Сорокин В.В. Концепция эволюционного развития правовой системы в переходный период: Автореф. дисс. докт. юрид. наук. Екатеринбург, 2003.

Հատված

Ազգաբնակչության իրավական դաստիարակության, իրավագիտակ¬ցության ձևավորման գաղափարը դարավոր պատմություն ունի: Հին հռոմեական իրավաբանների փորձը ցույց է տալիս, որ իրավագիտակցության դաստիարակությունը անհրաժեշտ է սկսել որքան հնարավոր է վաղ ժամանակում: Հին Հռոմում 12 աղյուսակների օրենքը տեղադրված էր քաղաքային հրապարակում և քաղաքացիների շարքերն ընդունվող յուրաքանչյուր պատանուց պահանջվում էր օրենքների բերանացի վերարտադրություն, իմացություն: Նրանք գտնում էին, որ առանց օրենքների իմացության հնարավոր չէ կատարել քաղաքացու պարտականությունները, հատկապես՝ դատական: Դատարանում քաղաքացին արդեն չէր կարող «պատճառաբանել օրենքի չիմացությունը»: Ժամանակակից պայմաններում, երբ Սահմանադրությամբ պետությունները հռչակվել են որպես իրավական պետություն, առաջնակարգ նշանակություն են ձեռք բերել բնակչությանը բարձր իրավագիտակցությամբ դաստիարակելն ու իրավական իրազեկվածության ապահովումը, նաև այն, որ իրավական դաստիարակության ուժեղացումը և օրինականության ամրապնդումը հանդիսանում են պետական կարևորագույն հիմնախնդիրներից մեկը:
Այս համատեքստում իրավական պետությունը կարելի է բնորոշել որպես մի միջավայր, որտեղ քաղաքացիներն օժտված են իրավագիտակցության բարձր մակարդակով և հասարակության առջև պատասխանատվության զգացումով, բարոյական բարձր հատկանիշներով: Այդ իսկ պատճառով բոլոր քաղաքացիներին հասարակական և իրավական գիտակցությամբ դաստիարակելը դառնում է իրավական պետության կառուցման բաղադրամասերից մեկը:
Իրավական հայկական պետության արագ ձևավորումը զգալի չափով պայմանավորված է նրա քաղաքացիների իրավական դաստիարակության մակարդակի բարձրացմամբ, իրավունքի, օրենքի հանդեպ բարձր հարգանքի ոգով դաստիարակմամբ, օրենքների իմացությամբ և դրանց անշեղ իրականացմամբ: Կարևոր է նաև խորն ըմբռնումը այն բանի, որ իրավակարգի և պետական կարգապահության ամրապնդումը հանդիսանում են պետության առջև դրված հիմնախնդիրների հաջող կատարման անհրաժեշտ նախապայման: Բնական է, որ անհատը իրավունքի մասին սկզբնական տեղեկություններ ստանում է ընտանիքում, հետո իրավական դաստիարակության գործին «լծվում» են մյուս սուբյեկտները՝ պետություն, սոցիալական միավորումներ, այլ անհատներ: Իսկ ծնողները և մերձավոր բարեկամները երեխայի մեջ պատվաստում են բարոյական հիմքեր, որոնց վրա ձևավորվում են իրավագիտակցության տարրերը:

Պատվիրել այս աշխատանքը