Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5000 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 20
1. Մեղքի քրեաիրավական հասկացությունը եվ նշանակությունը
2. Առանց մեղքի վնաս պատճառելու ինստիտուտի քրեաիրավական բնութագիրը
Եզրակացություն
2. Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի հայեցակարգ, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնեական կայքէջ:
3. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումը Գ. Ճաղարյանի և այլոց վերաբերյալ որոշում, ԵՇԴ/0002/01/11:
4. Գրիգորյան Մ., Քրեական իրավունք, Ընդհանուր մաս, Երևան, 2008:
5. Հա¬յաս¬տա¬նի Հան¬րա¬պե¬տութ¬յան քրեա¬կան ի¬րա¬վունք: Ընդհանուր մաս (վեցերորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացում¬նե¬րով), Ս. Առաքելյան, Ա. Գաբուզյան, Հ. Խաչիկյան և ուրիշ., Եր.: ԵՊՀ հրատ., 2012:
6. Гревнова И. А., Вина как принцип уголовного права Российской Федерации, Дисс... канд. юрид. наук.,- Саратов, 2001:
7. Наумов А. В., Российское уголовное право, Общая часть, Курс лекций, М.: Издательство БЕК, 1996:
8. Уголовное право зарубежных государств, Общая часть // Под ред. И. Д. Козочкина, М.: Институт международного права и экономики имени А. С. Грибоедова, 2001:
9. Комментарий к Уголовному кодексу Российской Федерации, Экзамен, М., 2002:
Քրեական իրավունքում առկա է այն սկզբունքը, որ քրեաիրավական պատասխանատվության միակ հիմքը մեղքն է: Մեղքն անձի հատուկ հոգեբանական վերաբերմունքն է իր կողմից կատարվող հանրորեն վտանգավոր արարքի և հանցավոր հետևանքների նկատմամբ, որն արտահայտվում է դիտավորության կամ անզգուշության ձևով: Տեսական հարթության մեջ մեղքն անհրաժեշտ է քննարկել մի քանի ասպեկտներով, որոնցից յուրաքանչյուրը լուսաբանում է այս հասկացության որոշակի կող-մերը: Հոգեբանական ասպեկտ, բացահայտելով մեղքի էությունը, իրավաբան¬ներն օգտվում են դիտավորության և անզգուշության այնպիսի հոգեբանա¬կան հասկացություններից, ինչպիսիք են ինաելեկտուալը և կամայինը, գի¬տակցումը, հետևանքների նախատեսումը և այլն: Քրեաիրավական ասպեկտն ընդգծում է այն հանգամանքը, որ դիտավորու¬թյան և անզգուշության հասկացություններն օգտագործվում են միայն հան¬ցագործությունների վերաբերմամբ: Սկզբունքորեն դիտավորությունը կամ անզգուշությունը կապված են մարդու ցանկացած վարքագծի հետ: Սակայն դրանք քրեաիրավական նշանակություն են ստանում միայն այն դեպքերում, երբ կատարվում է հանցագործություն ճանաչված հանրության համար վտանգավոր արարք: