Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Քրեական իրավունք
Էջեր - 12
Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը
Եզրակացություն
2. 2016 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվություն ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության վերաբերյալ, ՀՀ դատական համակարգ, պաշտոնեական կայքէջ, URL: // http: //www.court.am/?l=lo&id=349 մուտք՝ 10.11.2016:
3. А. И. Бойцов, Преступления против собственности, 2002:
4. Дифференциация ответственности за экономические преступления в России, ФРГ и США: сравнительно-правовое исследование: автореферат диссертации на соискание ученой степени кандидата юридических наук., А. С. Грибов, науч. рук. Л. Л. Кругликов, Саратов, 2011:
5. Л.Д. Гаухман, С. В. Максимов, Ответственность за преступление против собственности, М., 2001:
6. Курс уголовного права в 5-и томах. Особенная часть /под ред. Г.Н. Борзенкова/, М., 2002:
Քննարկվող հանցագործությունների տեսական օբյեկտ են համարվում այն հասարակական հարաբերությոնները, որոնք առաջանում են ՀՀ-ում նորմալ տնտեսական գործունեության ընթացքում` նյութական արժեքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ինչպես նաև ծառայությւոնների մատուցման բնագավառում: Որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների անմիջական օբյեկտ հանդես են գալիս տնտեսական գործունեության որոշակի բնագավառում (ձեռնարկատիրական գործունեություն, դրամավարկային և այլն) առաջացած հարաբերությունները:
Այս հանցագործությունների հանրային վտանգավորությունն այն է, որ դրանք խախտում են տնտեսության ոլորտի իրավակարգը, տնտեսական շրջանառության առանձին մասնակիցների, հասարակության, պետության տնտեսական շահերը, գույքային վնաս են պատճառում տնտեսվարող սոբյեկտներին և առանձին քաղաքացիներին:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների օբյեկտիվ կողմը հիմնականում դրսևորվում է գործողությամբ (ապօրինի ձեռնարկատիրությունը, սպառողներին խաբեկը և այլն), որոշ դեպքերում` անգործությամբ (հարկեր վճարելուց խուսափելը): Մի քանի հանցակազմերի համար որպես օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ նախատեսված են նյութական հետևանքները (զգալի, խոշոր, առանձնապես խոշոր չափի վնասներ): Նյութական հանցակազմերն ավարտվում են, եթե առաջանում են օրենքում նախատեսված հետևանքները: Այդ հանցկազմերի համար պարտադիր է նաև անմիջական պատճառական կապի առկայությունը արարքի և հետևանքի միջև:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ:
Քննարկվող հանցագործությունների սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: Առանձին հանցագործությունների համար օրենքը պահանջում է հատուկ սուբյեկտի առկայություն (օրինական ձեռնարկատիրական կամ այլ տնտեսական գործունեությունը խոչընդոտելը, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը, առևտրային կաշառք ստանալը և այլն):
Հիմք ընդունելով տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների անմիջական օբյեկտները` դրանք կարելի է բաժանել տարբեր խմբերի, օրինակ, ձեռնարկատիրական գործունության դեմ ուղղված հանցագործություններ, դրամավարկային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ, դրամավարկային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ, ակնհայտ և այլն: