Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4600 դրամ
Առարկա - Քաղաքագիտություն
Էջեր - 23
Գլուխ 1.Աշխատանքային խրախուսման էությունն ու առանձնահատկությունները
Գլուխ 2. Խրախուսման համակարգերի դերը արդյունավետ կառավարման գործընթացներում
Գլուխ 3. Անձնակազմի աշխատանքային ակտիվության խրախուսման համակարգի գնահատումը ՀՀ ձեռնարկությունում
Եզրակացություն
2. Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Կորպորատիվ կառավարում, ակնկալիքներ և իրականություն, Երևան, Տիգրան Մեծ, 2003:
3. Յու. Մ. Սուվարյան., Մենեջմենթ, Երևան, Տնտեսագետ, 2016թ.:
4. Տուզով Ա. Ա., Աշխատանքային գործունեության մոտիվացումը, Ուսումնական ձեռնարկ, Մոսկվա, 2006:
5. Городецкий В., История экономических учений, Москва, 2000.
Աշխատողի գործունեությունն անհնար է նպատակասլաց կառավարել առանց խրախուսման ըմբռնման: Միայն հասկանալով այն իրողությունը, թե ինչն է խթանում մարդու աշխատանքային գործունեությունը, բնականաբար պահանջվում է մշակել կառավարման ձևերի և մեթոդների արդյունավետ համակարգ: Ուստի մենեջերի առջև ծառանում է խնդիր, թե ինչպես է ծագում այս կամ այն մոտիվը, ինչպիսի հնարներով են մոտիվները դրվում գործողության մեջ, ինչպես է իրականացվում աշխատողի մոտիվացիան:
Աշխատանքային խրախուսման և մոտիվների հիմնահարցին նվիրված են, ինչպես արդեն նշել ենք, լայնամասշտաբ աշխատություններ, ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան հեղինակների:
Այդ հիմնահարցին նվիրված գրականության առատությունը հանգեցնում է մոտեցումների բազմազանությանը: Այսուհանդերձ, տեսությունների և առաջ քաշված հայեցակարգերի ընդհանուր թերությունը համակարգային մոտեցման բացակայությունն է: Իրականում մոտիվացիոն գործընթացը անընդհատ է, հետևաբար անվերջ է այդ հիմնարար խնդրի ճշմարտությանն հասնելու ուղին:
Խթանը արտաքին դրդում է գործողության նկատմամբ, պահանջմունքների իրականացման ձև: Խթանը հանդես է գալիս նյութական բարիքների արտադրության կամ ծառայությունների գործընթացում ֆիզիկական և մտավոր եռանդի ծախսման դիմաց` որպես աշխատանքի փոխհատուցման դրսևորում: Խթանը իր ազդեցությունն ունի վերարտադրության բոլոր փուլերում: Խթանները խաղում են ներգործության լծակների դեր կամ որոշակի մոտիվների գործունեության մղող ‹‹դրդման›› կրող: Մարդու վրա ազդում են բազմաթիվ խթաններ, բայց ոչ պարտադիր գիտակցաբար: Հակազդման առանձին խթաններ կարող են նույնիսկ չենթարկվել գիտակացական վերահսկման: Մարդկանց մոտիվացման համար տարաբնույթ խթանների գործադրումը բնականաբար համարվում է խթանման գործընթաց: