Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 4000 դրամ
Առարկա - Քաղաքացիական դատավարություն
Էջեր - 20
1. Հայցի հասկացությունը
2. Հայցի տարրերն ու տեսակները
Եզրակացություն
2. Պետրոսյան Ռ. Գ., Հայաստանի քաղաքացիական դատավարություն, III-րդ հրատարակություն, 2007:
3. Борисова Е. Л., Апелляция в гражданском (арбитражном) процессе, М., 2000:
4. В. А. Мусина, М. А. Чечиноб, Гражданский процесс, учебник 1998:
5. Гражданский процесс: Учебник /Под ред. М.К. Треушникова, М.: Городец-издат, 2003:
6. Гражданский процесс: учебник (издание второе, переработанное и дополненное)/ Под ред. М. К. Треушникова. Изд-во: ОАО "Издательский Дом "Городец", 2007:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների և ազատությունների դատավարական պաշտպանությունը: Իրավունքի խախտման կամ վիճելի իրավահարաբերությունների դեպքում յուրաքանչյուր շահագրգռված անձ կարող է դիմել դատարան և պահանջել պաշտպանել դրանք: Քաղաքացիական դատավարությունում խախտված կամ վիճարկվող իրավունքի կամ օրենքով պաշտպանվող շահի պաշտպանության վերաբերյալ պահանջը կոչվում է հայց: Հայց եզրույթը ինքը բացահայտում է իր էությունը, այն է` որոնել, փնտրել, հայցել պաշտպանություն, հասնել պաշտպանության: Իրավունքի խախտման դեպքում անհրաժեշտություն է առաջանում «հայցել» դրա պաշտպանությունը: Պետական մարմինը, որն իրականացնում է այդպիսի պաշտպանություն` դատարանն է: Միայն դատարանին դիմելը առանց հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող և հայցադիմում ձևակերպված վիճելի նյութաիրավական պահանջի կդառնա առարկայազուրկ և անիմաստ: Եթե առկա չէ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, ուրեմն չկա նաև ինքը` հայցային վարույթը և չեն կարող գործել այդ վարույթի հետ կապված նյութաիրավական և դատաիրավական այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են հայցային վաղեմությունը, հայցապահանջները միացնելը և անջատելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը, հաշտության համաձայնությունը, հայց ապահովելը, հայցը մերժելը, հայցը բավարարելը և այլն: Հայցն այն իրավական միջոցն է, որով սկսվում է դատարանի գործողությունն ուղղված խախտված կամ վիճարկվող իրավունքի օրենքով պաշտպանվող շահի պաշտպանությունը: Դատավարական կարգը, որի շրջանակներում կատարվում է այդ գործողությունը կոչվում է հայցային վարույթ: Հայցի մեջ ներառված են գործնականորեն իրարից անբաժնելի երկու հասկացություններ, երկու կողմեր.
1. նյութաիրավական կողմ, որն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ,
2. դատավարական կողմ, որն արտահայտվում է ծագած վեճն ըստ էության լուծելու և խախտված կամ վիճարկվող իրավունքը կամ օրինական շահը պաշտպանելու համար դատարանին ուղղված խնդրանքի մեջ:
Հայցը միասնական հասկացություն է, նյութական և դատավարության իրավունքի ճյուղերը միացնող, կապող օղակ: Այսպիսի սերտ կապն արտահայտվում է նրանով, որ հայց տերմինն օգտագործվում է, և՚ դատավարական իրավունքի, և՚ քաղաքացիական իրավունքի գիտությունների կողմից: Այդ պատճառով էլ հայցի հասկացությունը բաժանվում է նյութաիրավական և դատավարական իմաստի: Հայցի հասկացության վերաբերյալ տարակարծություններ կան գրականության մեջ: Հայցը դատավարական իմաստով առաջարկվել է Ն. Ի. Ավդեենկոյի, Ա. Ա. Դաբրովոլսկու, Ա. Ա. Իվանովի, Ա. Ֆ. Կլեյմանի կողմից: Որպեսզի իրավական վեճը դառնա հայցային վարույթի դիտարկման առարկա, վիճող կողմերը պետք է իրավահավասար լինեն: Այսպիսով, հայցային վարույթի կարգով քննվում են քաղաքացիական բնույթի վեճեր: Քաղաքացիական գործը սկսվում է շահագրգռված անձի կողմից հայց հարուցելու միջոցով: Սակայն օրենքով նախատեսված դեպքերում վարույթը կարող է սկսվել այլ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ հանդես եկող անձանց` այդ թվում դատախազի և պետական կառավարման մարմնի հայցով, որոնք ներկայացնում են պետական և հասարակական շահերը: