Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 3200 դրամ
Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն
Էջեր - 16
Ֆիլիպ II-ի արտաքին քաղաքականությունը և Նիդերլանդական հեղափոխությունը (1566 – 1609 թթ.)
Եզրակացություն
2. Гиббинс Г., «Очерки истории Английской торговли и колоний», СПб., 1899.
3. Грановский Т., “Лекции по истории средневековья”, Москва, 1987.
4. Грацианский Н., Сказкин С., «Хрестоматия по истории средних веков», том 3, М., 1950.
5. Зарапин Р., “История мира”, Москва, 2016.
6. Керженцев В., «Английский империализм», Москва, 1919.
7. Левин Г., «Очерки истории Англии: Англия в средние века», Москва, 1959.
8. Поляк Г., Маркова А., “Всемирная история; Нидерланды”, Москва, 2003.
9. Потսмкин В., “История дипломатии”, Т. 1, Москва, 1941.
XVI դարի սկզբին ևրոպայում լուրջ և բեկումնային քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան: ևրոպայում միացյալ ազգային պետությունների կազմավորմանը խոչընդոտում էին նաև XVI դարում միջազգային հարաբերություններում գործող դինաստիական սկզբունքը, ըստ որի` ժառանգաբար կամ նվիրատվության արդյունքում մեկ միապետի տիրապետության տակ կարող էին հայտնվել էթնիկ, լեզվական, մշակութային և դավանական տարբեր բնակչություն ունեցող և տարածքային որևէ կապ չունեցող երկրամասերը: Դրա վառ օրինակն էր Կառլոս V Հաբսբուրգի (1519 – 1556 թթ.) ստեղծած հսկայածավալ կայսրությունը: Նրա տիրապետության տակ էին գտնվում Իսպանիան` իր անդրօվկիանոսյան գաղութներով, Նիդերլանդները (Հոլանդիան), Սրբազան Հռոմեական կայսրությունը, գերմանական մի շարք իշխանություններ, սակայն քաղաքական նման միավորումները կենսունակ չէին կարող համարվել: Նրանց կազմի մեջ մտնող բաղկացուցիչ մասերը մինչև XVI դարերն ինքնուրույնության ձգտելու և անկախության համար պայքարելու որոշակի ազգային հիմքեր ունեին: Որպես միասնական պետություն` Իսպանիան սկսեց հանդես գալ 1479 թ-ին, երբ դինաստիական միությունների արդյունքում միավորվեցին Կաստիլիայի և Արագոնի թագավորությունները: XVI դարի սկզբին Իսպանիան հաստատվեց որպես բացարձակ միապետություն` հասնելով որոշակի տնտեսական ու քաղաքական վերելքի: XVI դարի կեսերին արդեն Իսպանիային հաջողվեց ընդարձակել իր գաղութային տիրույթները Կենտրոնական և Հարավային Ամերիկայում:
1549 թ-ին Կառլոս V-ը հրապարակեց «Պրագմատիկ սանկցիա», որով նա առանձնացնում էր «Տասնյոթ պրովինցիաները» Սրբազան Հռոմեական կայսրությունից` այն դարձնելով Հաբսբուրգների ժառանգական տիրույթ: Արդեն 1555 թ-ին նա հրաժարվեց Նիդերլանդներից` ի օգուտ իր որդու` Ֆիլիպ II-ի (1556 – 1598 թթ.), իսկ մեկ տարի անց նաև իսպանական գահից: 1566 թ-ին բերքատվության սակավությունը, այնուհետև դրան հաջորդած հարկերի բարձրացումը և բողոքականների դեմ անհանդուրժողականությունը ստիպեցին վերջիններս նույն թվականին ապստամբություն բարձրացնել սրբապատկերների և կաթոլիկ պետությունների դեմ: Այդ ժամանակաշրջանում Նիդերլանդների (Հոլանդիայի) շտատհալտեր (երկրամասի կառավարիչ) էր Մարգարիտա Պարմացին (1559 – 1567 թթ.), ով Կառլոս V-ի և Յոհաննա վան դեր Հեյնստի արտամուսնական կապից ծնված դուստրն էր: