Թեմա - Վիկտորիայի դարաշրջան

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 7000 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 35

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Վիկտորիայի արտաքին քաղաքականությունը
Գլուխ 2. Վիկտորիայի ներքին քաղաքականությունը
Գլուխ 3. Մշակույթը Վիկտորիայի դարաշրջանում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Арутюнян С., «Укрепление позиции британской империи в Египте 80 – 90-х гг. XIX в. », Ереван, 1989.
2. Виппера Б., «История европейского искусствознания вторая половина XIX века», Москва, 1966.
3. Виппера Б., «История европейского искусствознания вторая половина XIX века - начало XX», Москва, 1969.
4. Новицкий В., «Военная энциклопедия», Т. 1, СПб, 1911.
5. Новицкий В., «Военная энциклопедия», Т. 2, СПб, 1912.
6. «Всемирная история», В 24-х томах, тома 7 - 24, Минск, 1996.
7. Ерофеев Н., «Очерки по истории Англии 1815 – 1917», Москва, 1959.
8. Карпов С., «История средних веков», В 2 т., Т. 2, Москва, 2000.
9. Ковалевский Н., «Всемирная военная история», Москва, 2005.
10. Бушев И., «Персия и Китая», Т. 12.
11. Энгельс Ф., «Перспективы англо-персидской войны», Т. 12.

Հատված

XIX դարի ընթացքում Ռուսական կայսրությանը հաջողվեց ընդլայնել իր ազդեցության գոտիները Կովկասում և Միջին Ասիայում: Սա մտահոգեց Մեծ Բրիտանիային, որը խաղադրույք էր արել այդ տարածաշրջաններին անմիջապես հարող Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում և Հնդկաստանում: Ռուսական զորքերն աստիճանաբար մոտենում էին աֆղանական հողերին, որը և մտածելու տեղիք տվեց Մեծ Բրիտանիային: Այս պարագայում անգլիացիները սկսեցին քիչ ուշադրություն դարձնել Օսմանյան կայսրության և Պարսկաստանի կողմը` իրենց ողջ ուշադրությունը սևեռելով Աֆղանստանի վրա, որը հանդիսանում էր Ռուսական կայսրությանը Հնդկաստանից բաժանող հիմնական խոչընդոտը: Մեծ Բրիտանիայի դիվանագիտության օրակարգում դրվեց Աֆղանստանի հպատակեցման կամ էլ գոնե նրա հետ դաշնակցական կապի հաստատման հարցը:
Սակայն 1808 թ-ին Աֆղանստան ներխուժելու դրդապատճառ Մեծ Բրիտանիայի համար հանդիսացել էր ոչ այնքան Ռուսական կայսրության ընդարձակման վտանգը, որքան Նապոլեոն Բոնապարտի կողմից բրիտանական Հնդկաստան ներխուժելու ծրագիրը: Դեռևս 1807 թ-ին կնքված ֆրանս-պարսկական դաշինքը, որը հնարավորություն էր տալիս ֆրանսիական զորքերի տեղաշարժն ու փոխադրումը Պարսկաստանի տարածքով` նպատակադրվելով ներխուժել բրիտանական տիրապետության տակ գտնվող Հնդկաստան: Այդ իսկ պատճառով, Օսթ-Հնդկական ընկերությունը հարկադրված էր ձեռնարկել պատասխան միջոցներ: Եվ քանի որ, Աֆղանստանը համարվում էր դեպի Հնդկաստան տանող հյուսիսային դարպաս, Մեծ Բրիտանիան որոշեց այնտեղ ուղարկել դեսպանություն:
1808 թ-ին բրիտանական պատվիրակությունը Էլֆինսթոնի գլխավորությամբ մեկնեց Քաբուլ (ներկայիս Աֆղանստանի մայրաքաղաք)` նպատակ ունենալով բարեկամական հարաբերություններ հաստատել աֆղանական արքունիքի հետ: Շահ-Շուջիի հետ կնքված դաշինքը բրիտանացիներին հնարավորություն էր տալիս որոշակի տեղեկություններ ձեռք բերել Աֆղանստանի ներքին կյանքի և ներքաղաքական իրավիճակի մասին: Սակայն անգլո-աֆղանական դաշինքը (1808 թ.) շուրջ երեք տասնամյակ տարբեր պատճառներով ոչ արդյունավետ ու կայուն ընթացավ: Անգլո-աֆղանական հարաբերություններում նոր փուլ մեկնարկեց, երբ Մեծ Բրիտանիայում գահ բարձրացավ Վիկտորիա թագուհին: 1838 թ-ին որոշ հանգամանքներ հարկադրեցին Մեծ Բրիտանիային կրկին ուշադրություն դարձնել Կենտրոնական Ասիայի վրա:
XIX դարի առաջին 30-ամյա շրջանն Աֆղանստանում ուղղորդվում էր երկու դինաստիաների` Դուրանի-Սադոզայների (Շահ-Շուջի և նրա ժառանգներ) և Բարկազայների (Դոսթ-Մուհամմեդ) ներկայացուցիչների միջև: 1830-ականների կեսերից հաջողությունն անցավ Դոսթ-Մուհամմեդի կողմը, ում հաջողվեց իր տիրապետությունը հաստատել Քաբուլում և Ղազնիում, իսկ մյուս պրովինցիաները բաժանեց իր եղբայրներին ու որդիներին: Եվ միայն Հերաթ պրովինցիան էր, որ շարունակում էր մնալ Շահ-Շուջիի զարմիկ Քեմրանի ազդեցության տակ: Վերջինս բնակվում էր Հնդկաստանում և բրիտանացիներին լայն արտոնություններ ու աջակցություն էր ստանում:
Երկպառակտչական պատերազմներն այքան էին թուլացրել Աֆղանստանը, որ նրա հարևան տերությունները (Պարսկաստան, Թուրքեստան, Հնդկաստան) կարողացել էին գրավել նրա տարածքի զգալի մասը: Արևելքից Փեշավարի վրա սպառնում էին սիկխերը, Հերաթի վրա արևմուտքից` պարսիկները: Դրությունը Դոսթ-Մուհամմեդի համար գնալով բարդանում էր: Սակայն այն էլ ավելի բարդացավ, երբ Շահ-Շուջին, ով աջակցություն էր ստանում Մեծ Բրիտանիայի կողմից, 1833 թ-ին սիկխերի հետ դաշինք կնքեց, որպեսզի միասնական ուժերով ներխուժեն Սինդ` նպատակ ունենալով հետագայում շարժվել Ղանդահար և Քաբուլ: Իր ուժերը համարելով անբավարար` Դոսթ-Մուհամմեդը 1834 թ-ին դեսպան ուղարկեց Ռուսական կայսրություն, որպեսզի օգնություն ստանա ցարական կառավարությունից:

Պատվիրել այս աշխատանքը