Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն
Էջեր - 12
Հայուհիների մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին
Եզրակացություն
2. Վարդան Հ., Հացունի Վ., Հայուհին պատմութեան առջև, Թեհրան, 2009, էջ 98:
3. Հացունի Վ., Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1986:
4. Վարդումյան Հ., Կին ազատամարտիկները, Երևան, 2003, էջ 78:
Հայ կինը հայոց պատմության դժվարին և ճակատագրական պահերին անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչը վկայում է հայուհու քաջության ու հերոսության մասին: Բազմաթիվ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են թշնամու դեմ, արհավիրքի ժամին դարձել են քաջ զինվորներ` ձգտելով պահպանել հայի՝ հայոց լեռնաշխարհում ազատ և ինքնուրույն ապրելու իրավունքը: Հայոց հազարամյակների պատմությունը հարուստ է իրենց կյանքը հայրենիքի ազատության համար նվիրաբերած անձնվեր, խիզախ ու համարձակ, հայրենասեր հայուհիների գործած սխրանքներով: Այդ նվիրյալ հայուհիները, սեփական ժողովրդի փրկությունը բարձր դասելով անձնական երջանկությունից, սիրով ու անտրտունջ գնացին գերագույն զոհողության՝ իրենց կյանքը նվիրաբերելով ազգի փրկությանը: Հայ ժողովրդի հիշողության ոսկեմատյանում հավերժ գրանցված բազմաթիվ հերոսական էջերում իրենց բացառիկ տեղն ունեն Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի 1918 թ. մայիսյան դյուցազնամարտերը։ Նրանք խափանեցին թուրքական հրոսակների հայաջինջ, աշխարհի քարտեզից Հայաստան հասկացության վերացման ծրագրերի իրականացումը և հող ստեղծեցին հայկական պետականության վերականգնման ու մեր ժողովրդի ազգային վերածննդի համար։
1918 թվականի Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնցից կախված էր հայ ժողովրդի ճակատագիրը, տղամարդկանց կողքին կռվում էին տասնյակ կանայք: Այդ իրադարձություններից գրեթե մեկ դար անց նրանց մասին տեղեկությունները չեն պահպանվել: 1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին: