Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 5000 դրամ
Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն
Էջեր - 25
Իրավիճակը արևելյան և արևմտյան Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին
Վերջաբան
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին պատմական Հայկական լեռնաշխարհը՝ եզերված Եփրատ գետի արևմտյան ճյուղավորումներով, Պոնտոսի և Տավրոսի լեռնաշղթաներով և Ղարաբաղի բարձունքներով, անհավասար կերպով բաժանված էր Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև:
Արևելյան Հայաստանը XXդ. սկզբին շարունակում էր մնալ Ռուսաստանի տիրապետության տակ:
Ցարական իշխանությունները Անդրկովկասում վարում էին գաղութային քաղաքականություն: Սակայն, ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, այստեղ հայերի գլխին կախված չէր ֆիզիկական բնաջնջման վտանգը, կային տնտեսական ու մշակութային առաջընթացի բավարար պայմաններ:
Այսպիսով, արևելահայությունը, հաղթահարելով եղած խոչընդոտները, բռնել էր վերելքի ուղին: Անդրկովկասի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հայերը կազմում էին մեծամասնություն, հայ բուրժուազիայի ձեռքում էր կենտրոնացվել երկրամասի տնտեսության, այդ թվում նավթարդյունաբերության, մի խոշոր մասը, գրեթե բոլոր արհեստավորները հայեր էին:
Տնտեսական զարգացմանը զուգահեռ առաջադիմում էր կրթական-լուսավորական ու մշակութային կյանքը: Հայ ժողովրդի այդ բուռն վերելքը որոշ ցարական պաշտոնյաների կողմից դիտվում էր որպես երկրամասի ռուսացման ծրագրերին խոչընդոտող հանգամանք և ապագայում հայկական անջատողական ձգտումներին խթանող գործոն:
Հայերի տնտեսական ու մշակութային վերելքին նախանձով էին վերաբերվում նաև հարևան վրացիներն ու մահմեդականները: Հակահայկական դիրքորոշմամբ աչքի էր ընկնում Կովկասի կառավարչապետ Գոլիցինը (1896-1904թթ.): Կառավարության նիստում նա նույնիսկ առաջ քաշեց հայերին Սիբիր աքսորելու գաղափարը: Նա պատճառաբանում էր, որ բոլոր հայերը հեղափոխականներ ու անջատողականներ են: Գոլիցինը որոշեց առաջին հարվածը հասցնել հայերի հոգևոր, կրթական ու մշակութային հաստատություններին, որպեսզի ավելի հեշտությամբ խեղի հայ ժողովրդի ազգային դիմագիծը, ապա իրագործի ավելի հեռուն գնացող նպատակները:
Նախկինում ցարական իշխանությունները մի քանի անգամ փորձել էին փակել հայկական դպրոցները և հայ մանուկներին հեռու պահել ազգային կրթությունից ու մտածելակերպից: Սակայն հանդիպելով հայ բնակչության միահամուռ ընդդիմությանը, իշխանությունները ստիպված էին եղել վերաբացելհայկական դպրոցները: