Թեմա - Ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման նշանակությունը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3000 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 15

Բովանդակություն
Ներածություն
1. Իսրայել Օրին և Մոսկովյան ծրագիրը
2. Հովսեփ Էմինի դիրքորոշումը ռուսական գործոնի նկատմամբ
3. Շահամիր Շահամիրյանը, Հարավայինե և Հովսեփ Արղությանի, Հյուսիսայինե նախագծերը
4. Մովսես Բաղրամյանի հակառուսական դիրքորոշումը Հայաստանի ազատագրության հարցում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Դավթյան Մ., «Մովսես Բաղրամյան՝ հայ քաղաքական հրապարակախոսության սկզբնավորումը», Երևան, 2015:
2. Լեո, «Հայոց պատմություն` նորագույն շրջան», առաջին մաս, դասախոսություններ, Երևան, 1926:
3. Լեո, «Հայոց պատմություն», հատ. Գ, Երևան, 1946:
4. Պողոսյան Ս., «Հայ ժողովրդի պատմություն (IX – XIX դդ.)», հատ. II, Երևան, 1965:
5. Պետ. Մատենադարան, ձեռագիր № 2699, թերթ` 102ա:
6. Սիմոնյան Հ., «Հայոց պատմություն», Երևան, 2000:
7. Ուլուբաբյան Բ., «Զրուցարան», Հայ ժողովրդի ռուսական կողմնորոշումը, Երևան, 1991:
8. Ананян Ж., «Армянский просветитель Иосиф Эмин. Новая и новейшая история», Ереван, 1998.

Հատված

Այսպիսով, Իսրայել Օրին առաջիններից էր, ով իր ազատագրական ծրագրերից մեկում («Մոսկովյան ծրագիր») լուրջ նշանակություն էր տալիս հայ ժողովրդի ազատագրական պահքարում Ռուսական կայսրության ռազմական մասնակցությանը: 1700 թ-ին Դյուսելդորֆուն հանդիպելով Պֆալցի դուքս Հովհան Վիլհեմին, նրան ներկայացնելով Հայաստանի ազատագրման «Պֆալցյան ծրագիրը», այնուամենայնիվ, Ի. Օրուն չհաջողվեց հասնել որևէ էական ձեռքբերման:
Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայելի Օրին 1701 թ-ին մեկնել է Մոսկվա։
Պֆալցյան ծրագրի ձախողումն չհուսահատեց Իսրայել Օրուն, այլ միայն հաստատում մտցրեց նրա հայացքների մեջ: Ավստրիական կայսրության կողմից չստացված ակնկալիք օգնությունից հետո Պֆալցի և Տոսկանայի դքսությունները թևաթափ եղած ներեղություն հայցեցին Իսրայել Օրուն, որ անզոր են առանձ ավստրիական օգնական ուժերի դուրս գալ Օսմանյան կայսրության դեմ: Ուստի Իսրայել Օրուն մնում էր միայն իր հայացքներն ուղղել դեպի ևրոպայի արևելք, որտեղ օրեցօր հզորանում էր Ռուսաստանը: Այո՛, Իսրայել Օրու կողմից մշակված ու կազմված Պֆալցյան ծրագիրն որպես այդպիսին հիանալի ազատագրական ծրագիր էր, սակայն հիրավի Իսրայել Օրու կողմից չափազանցումներ արված էին դրանում: Հենց միայն այն, որ մեծաթիվ հայկական զորքն ու տեխնիկան, որոնք ևրոպական զորքերի ժամանման դեպքում ապստամբություն էին բարձրացնելու և տապալելու օսմանյան լուծը: Մի պահ մտածենք ուղղակի, եթե հայկական զորք գոյություն չուներ այդ ժամանակ, բայց ապստամբական ուժերն ավելի քան 100 հազարի չափ էին, ապա հենց հայությունն էլ իր ազատագրման հարցն ինքնին կարող էր լուծել, նամանավանդ, որ Իսրայել Օրին նշում էր տեխնիկայի թվաքանակ, որն բնավ բացակայում էր մեր մոտ: Ճիշտ է, այս ամենը ունեին քաղաքական նպատակ, շահագռգռել ևրոպական պետությունների ղեկավարներին օգնություն տրամադրելու համար, սակայն մնացին ուղղակի թղթի վրա:

Պատվիրել այս աշխատանքը