Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 1800 դրամ
Առարկա - Մշակույթ
Էջեր - 9
Մշակութային նորմերը, նորույթ և ավանդույթ
Եզրակացություն
2. Ա. Հ. Սարգսյան, Մշակույթի տեսություն, ուսումնական ձեռնարկ, Երևան 2003, աղբյուրը՝ https://library.anau.am/images/stories/grqer/hasarak/sargsyan-mshakyt.pdf
3. Гуревич П. С. Культурология. – М., 2006
4. Ионин Л. Г. Социология культуры. – М., 2006.
5. Кармин А.С. Основы культурологии. – СПб., 2007.
6. Культурология: Учеб. для студ. техн. вузов / Колл. авт.; Под ред. Н.Г. Багдасарьян. – М.: Высш. шк., 2010.
Յուրաքանչյուր մշակույթ և յուրաքանչյուր էթնոս ունի իր ավանդույթներն ու ավանդական սովորությունները: Դրանք արդյունք են տարիներով կուտակված փորձի ու արտացոլում են տվյալ էթնոսի բարոյաիրավական նորմերը: Մշակութային նորմերն ունեն երկակի բնույթ: Դրանք ունեն տարիների փորձից ծնված ավանդական բնույթ և ժամանակի թելադրանքով առաջացած նորույթներ:
Ավանդույթները սոցիալական և մշակութային ժառանգություն են, որոնք փոխանցվում են մի սերնդից մյուսին և արտահայտվում են կոնկրետ հասարակություններում և սոցիալական խմբերում երկար ժամանակի ընթացքում: Ավանդույթներն իրենց մեջ ներառում են սոցիալ-մշակութային ժառանգություն (նյութական և հոգևոր արժեքներ), սոցիալ-մշակութային ժառանգության գործընթացներ, այդ ժառանգության միջոցներ: Որպես ավանդույթ հանդես են գալիս կոնկրետ մշակութային օրինակներ, ինստիտուտներ, նորմեր, արժեքներ, գաղափարներ, սովորություններ, ծիսակատարություններ, ոճեր և այլն:
Լայն ըմբռնմամբ ավանդույթը նշանակում փոխանցում, ժառանգորդում և բնութագրում է սոցիալ-մշակութային համակարգի կեցության յուրահատուկ եղանակը: Գադամերը գտնում է, որ մարդը երբեք չի ընկալի ավանդույթի էությունը, եթե չհասկանա նրա ակտիվ, շարժուն, գործուն բնույթը: